Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 7-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 7-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիպին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:
Մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Արաբական Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մուհամեդ Ալ Զաաբիին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, միացյալ թվային շուկայի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրուս Անսիպին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան և հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա է գտնվել քաղաքական և կուսակցական գործիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սուրեն Հարությունյանի վերջին հրաժեշտի արարողությանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մասնակցել է լեգենդար հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների անվան լսարանի բացման արարողությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել քաղաքական և կուսակցական գործիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սուրեն Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի է ունեցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
ՀՀ միջազգային պահուստների փոփոխության գնահատման և վերլուծության համար կարևոր է ուսումնասիրել ավելի երկար ժամանակահատված և զերծ մնալ ամիսների ընթացքում տեղի ունեցած կարճաժամկետ սեզոնային տատանումների վերլուծությունից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգոր Հովհաննիսյանին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին՝ երեք տարի ժամկետով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին:
Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հանձնաժողովի «Բերլեմոն» շենքում:
Նախագահ Սարգսյանն այսօր այցելել է անվանի ֆիզիկոսին և հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևը:
2019թ. հունվարին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրվել է մահվան 4 դեպք: Մահվան բոլոր դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, ուստի մահվան հանգամանքների և պատճառների մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել նախաքննության մարմիններին: Այսպես՝
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գիտության ասպարեզում ներդրած ավանդի համար Դավիթ Սեդրակյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 6-ին այցելել է Մարտունի քաղաք, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության հետ:
Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 5-ին մասնակցել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 5-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին միջուկային էներգիայի հարցերով խորհրդական, Ֆրանսիական միջուկային էներգիայի հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Գորբաչևը և ֆրանսիական ORANO (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ:
Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ:
Մարտի 5-ին ՀՀ պաշպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ընտանիքին և շնորհավորել սպարապետի ծննդյան օրվա առթիվ։
Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ցավակցական հեռագիր է հղել գրող, կինոդրամատուրգ Կիմ Բակշիի ընտանիքին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Ստրասբուրգում մարտի 4-ին կայացել է Եվրոպայի խորհրդի «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի ազգային համակարգողների խորհրդի առաջին հանդիպումը։ Վերջինի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներկայացուցիչ Արփինե Սարգսյանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Financial Times միջազգային հեղինակավոր պարբերականի ինովացիոն բաժնի խմբագիր Ջոն Թորնհիլի հետ, որն ունի հրապարակումների հատուկ շարք՝ նվիրված ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաների ազդեցությանը:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ընթացիկ տարվա փետրվարին ամփոփել է մի շարք ապրանքային շուկաների կառուցվածքի ուսումնասիրությունը և գնահատել դրանց կենտրոնացվածության աստիճանը: Համաձայն վիճակագրության, հաշվետու ժամանակաշրջանում մի շարք կարևոր ապրանքային շուկաներում զգալիորեն ավելացել է տնտեսվարողների թվաքանակը, ինչի արդյունքում նվազել են գերիշխող տնտեսվարողների մասնաբաժինները: