Նշվում է, որ Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
2021թ հոկտեմբերի 9-ին, ժամը 13։20-ի սահմաններում Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում գյուղատնտեսական տեխնիկայով աշխատանքներ կատարելիս մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորվել ու տեղում մահացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966թ․ ծնված Արամ Ալեքսեյի Տեփնանցը։
Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ 3-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:
ՊՆ-ից այցի վերաբերյալ մանրամասներ չեն հայտնում:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը, ինչի հետևանքով Արցախում խաղաղ բնակիչ է զոհվել։
Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արամ Տեփնանցի սպանությունը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից Արցախում խաղաղ բնակչի զոհվելու դեպքը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վենետոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն։ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի, Վենետոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանի մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են հայ֊իտալական հարաբերություններին վերաբերող հարցեր։
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ–ն։
«Մենք որևէ մեկին նոր բան ապացուցելու կարիք չունենք, քանի որ երբ վտանգված էր Հայրենիքի գոյությունը, դուք առանց երկմտելու մարտի նետվեցիք։ Այսօր կրկին ձեր և ողջ հայության համախմբումն է պետք Արցախի շուրջ, որտեղ ապրող շուրջ 120 հազար մեր հայրենակիցները այդ աջակցության կարիքն ունեն»,- նշել է Հանրապետության նախագահը։
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ քննչական կոմիտե և մասնակցել կառույցի կազմավորման 7-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Միջոցառմանը ներկա էին Քննչական կոմիտեի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
2020թ. հոկտեմբերի 8-ին Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով կրկնակի օդային հարվածներ հասցրին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ վերջինիս պատճառելով զգալի ավերածություններ:
Փոխանցել եմ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները և պայմանավորվել ենք համագործակցել հետագայում:
Հանդիպումից առաջ Սուրբ Աթոռի արձանագրային ծառայությունը տեղեկացրել էր, որ Պապի հետ անհատական ձեքսեղմման ժամանակ երկխոսություն գրեթե չի լինում, հնարավոր է միայն ողջունել՝ 1-2 րոպե առավելագույնը տևողությամբ:
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բ. Բ-ն և Դ. Ա-ն, տարբեր անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մտադրությամբ միավորվելով և ստեղծելով կայուն կազմակերպված խումբ, գործելով դրա կազմում, կատարել են դերերի բաշխում, հանցավոր արդյունքին հասնելու և հանցանքն առանց խոչընդոտների կատարելու համար վարձել են համակարգչային բնագավառի մասնագետ և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրել գովազդ, որ «Արագ աջակցություն» անվանումով կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունեցողներին շտապ կարգով՝ ընդամենը 10 րոպեում, առանց երաշխավորի, առանց վարկային պատմության՝ տրամադրում է մինչև 4 միլիոն ՀՀ դրամ վարկ:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին:
ՀՀ վճռաբեկ դատարանը 2021թ. հոկտեմբերի 4-ին ընդունած որոշմամբ մասնակիորեն բավարարել է 2020թ. նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Կառլեն Մկրտչյանը:
Հռոմի Կիջի պալատում մեկնարկել է պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումն Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Բագրատ Բադալյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»։
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մարզերի դատախազությունների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված լայնածավալ ուսումնասիրությունների հիման վրա համայնքային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց գործողություններում հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ ունեցող բազմաթիվ դեպքերով հետաքննության մարմիններին տրվել են նյութեր նախապատրաստելու հանձնարարություններ, որոնց մեծ մասով հարուցվել են քրեական գործեր:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք: Այդ մասին հայտարարություն է տարածել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
Ծովինար Սողոմոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով` Ծովինար Սողոմոնյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։
Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, կայացավ պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի, զինվորական նվագախմբի, զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինվորների մասնակցությամբ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ կոպիտ ոտնհարված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։
2021 թվականների ընթացքում, ինչպես նաև նախորդ տարիներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են զինապարտներին պատշաճ բժշկական հետազոտության ենթարկելու, բժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների որոշումների, դրանց բողոքարկման և տարկետման իրավունքների վերաբերյալ բողոքներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ-ից:
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»՝ 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված օրենքով արգելված են ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների, պատկանելիքների և նմանակների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը: