
Հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ

Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում , չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։