Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ինչպես  հայտնում են ՀՀ կառավարությունից, ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին՝ Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկու երկրների միջև փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու ամրապնդումը։ Գոհունակությամբ եմ հիշում 2019 թվականին մեր փոխադարձ այցերը, որոնք Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցությունը բարձրացրեցին նոր մակարդակի։

Վերահաստատում եմ Սինգապուրի հետ երկկողմ և բազմակողմ ոլորտներում առկա փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունս՝ համաձայն մեր երկկողմ պայմանավորվածությունների։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սինգապուրի բարեկամ ժողովրդին` բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031