ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից հայտնում են, որ վերջին օրերին սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար անվադողերի հավաքման տասնյակից ավելի դեպքեր:
Նիկոլ Փաշինյանը խոսնակը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը սեպտեմբերի 23-ին մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում:
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում են հետևյալ աշխատանքները.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է՝ Երևանի ավագանու ընտրությունների ձայների վերահաշվարկն ավարտվել է, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում կառույցը չի ստացել։
Զրույցի հիմնական թեման էր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և տեղում մարդկանց համար հրատապ հումանիտար մատակարարման հարցը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով։
Սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների, երթերի, այլ գործողություններ կատարելու ընթացքում դրանց մասնակիցների կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում ընդհանուր առմամբ նախաձեռնվել է 26 քրեական վարույթ։
2023 թվականի սեպտեմբերի 22-ին քաղաքացուց Ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հատվածում մի քանի անձինք, խանութների տեսախցիկների լույսերը վնասելով, գնում են։
Շաբաթվա ընթացքում` ներառյալ սեպտեմբերի 22-ին, բժշկական պարագաներ են տրամադրվել ռազմական և քաղաքացիական հիվանդանոցներին, 28 հազար մանկական տակդիր է բաժանվել, 200 տաք ծածկոց է տրամադրվել ներքին տեղահանվածների ապաստարանին, 1000 լիտր դիզելային վառելիք է նվիրաբերվել ամենամեծ բժշկական կենտրոնին` գեներատորների անխափան աշխատանքը ապահովելու համար, 500 լիտր դիզելային վառելիք է տրամադրվել Ջրային կոմիտեին` քաղաքի ջրամատակարարումը էլեկտրական գեներատորների միջոցով կազմակերպելու համար
Իրադրության և կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար
Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վահագն Աֆյանը (նստավայրը՝ Նյու Դելի) ։ծ
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը նշում է, որ ուրախ է ընդունել ԱՄՆ պատվիրակությանը Հայաստան այցի ընթացքում։
Ի շարունակություն նախորդ քննարկումների և սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի՝ քննարկվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում 826 խաղաղ բնակիչ կա։
Ս.թ. սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած, համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ: Նկատվել են ապատեղեկատվության տարածման և տվյալների կորզման փորձեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Պարզվել են Ավան վարչական շրջանում գործող «Ալլադին Քիդս Քլաբ» մասնավոր մանկապարտեզում մանկահասակ երեխաների նկատմամբ գործադրված բռնության դեպքերի մի շարք հանգամանքներ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նախնական տեղեկությամբ՝ պայուսակի մեջ եղել է 5900 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, 2002 թվականին ՀՀ վարչապետի կողմից պարգևատրված «Մակարով» տեսակի ատրճանակ, 3 հատ՝ տարբեր մոդելների բջջային հեռախոս և Ա.Հ-ի անձնագիրը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Որոշվեց նաև հոկտեմբերի 1-ը հռչակել Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում հավարտ Ս․ Պատարագի կկատարվի աղոթքի հատուկ կարգ։
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրոպական միության միջև առկա համագործակցության ընթացքի շուրջ:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև հեռախոսահամար (047) 94-28-57 ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը:
ՄԻԵԴ-ը նաև որոշում է կայացրել այս մասին հրատապ ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:
Բերման ենթարկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը:
Երևանում սեպտեմբերի 21-ին զանգվածային ակցիաների ընթացքում Ալեք Մանուկյան-Վարդանանց խաչմերուկում «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին հարվածներ հասցնելու և Խանջյան փողոցում մեքենայի դիմապակին վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է երկու անձ։
Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև կապի և համացանցի խափանումների պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաքննությունը շարունակվում է։
Երևանի 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են 78 տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքները։
Երկուստեք ընդգծվել է նաև առկա խնդիրներն ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով լուծելու անթույլատրելիությունը: