
Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ։
Վահան Կոստանյանն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Հնարավորություն ունեցա Հայաստան-ԱՄն ռազմավարական գործընկերության հարցը քննարկել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ։
«Ընդգծել եմ Հայաստանին շարունակվող երկկուսակցական աջակցության կարևորությունը»,- գրել է Կոստանյանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։ Հայաստանն ու ԱՄՆ-ն հունվարի 14-ին ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ Հայկական կողմից կանոնադրությունը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ամերիկյան կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։