Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 1-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է 2024 թվականին նախատեսվող աշխատանքները` նշելով, որ նախատեսվում է իրականացվել 130 ստուգում, որից 6-ը՝ նախադպրոցական, 112-ը՝ հանրակրթական, 12-ը՝ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Այս ուսումնական հաստատություններից 111-ում ստուգումներ իրականացվելու են առաջին անգամ: Ըստ Մատիկյանի՝ ստուգումների ծրագիրը կազմվել է ռիսկերի մեթոդաբանության հիման վրա:
Համաձայն Կատարի և Երևանի պետական համալսարանների միջև կնքված ակադեմիական համագործակցության մասին հուշագրի՝ Կատարի համալսարանում ներկայումս սովորում է ԵՊՀ երեք ուսանող։
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Յոն-Մարչել Չոլակուին ազգային տոնի՝ Մեծ միավորման օրվա առիթով:
ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ:
Դատապարտյալները ներկայացրել են հացադուլի պատճառ հանդիսացող հանգամանքները:
Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ։
Արարատ Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հինգերորդ հանդիպումը:
Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2018-2022 թվականներին «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրած Ց.Ա.-ի նկատմամբ՝ դիտավորությամբ այնպիսի գործողություններկատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից:
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, աճեցնելու դեպքի վերաբերյալ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է մայրաքաղաքի Նորքի Այգիներ փողոցում գտնվող երկհարկանի տանը թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա:
Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն` Լեզվի կոմիտեի ղեկավար է նշանակվել Սիրանուշ Դվոյանը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում նոյեմբերի 28-ին կայացած Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության Գլոբալ Ֆորումի Ասիայի նախաձեռնության 5-րդ տարեկան համաժողովի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընտրվել է Ասիայի նախաձեռնության համանախագահ` առաջիկա 2 տարիների համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա համագործակցության ու դրա ընդլայնման հեռանկարների շուրջ։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Մհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ։ Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:
Առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումն ու կից փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) աշխատակիցներն ստուգում են իրականացրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող հանգստյան գոտում և թիվ 3 հանրային լողափում։
Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հաստատել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ հեռակա կարգով իրականացված քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է գործարարի այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցել՝ տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացման գործում:
Ֆրանկո Սպիչիարելին ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունն ու հավելել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում են:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն պատրաստության այն նույն բարձր աստիճանը, որով նրանք աչքի էին ընկել նախորդ՝ ֆիզիկական և կրակային պատրաստության քննությունների ընթացքում։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայրի տեղակայման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով, նոյեմբերի 28-ին, ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի N բանակային զորամիավորում:
Կենտրոնական բանկը վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգը․ կանոնների վրա հիմնված կարգավորումից անցում է կատարվել սկզբունքների վրա հիմնված կարգավորման: Ֆինանսական կազմակերպություններն այսուհետ կարող են ինքնասպասարկման սարքերի միջոցով մատուցել իրենց լիցենզիայով թույլատրված բոլոր ֆինանսական գործառնությունները՝ պահպանելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված սկզբունքները:
«Հաշվի առնելով այս իրավիճակը՝ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստան՝ խնդրելով անհապաղ սպառիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստան վարակված արտադրանքի ուղարկումը կանխելու համար և ռուսական գերատեսչությանը տեղեկացնել այդ մասով իրականացված աշխատանքների մասին», – ասված է հաղորդագրության մեջ:
67 տարի առաջ այս օրը` 1956 թվականի նոյեմբերի 29-ին, տեղի ունեցավ հայկական հեռուստատեսության առաջին հեռարձակումը:
Մասնավորապես, 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքի համաձայն անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենսգրքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում սահմանվել է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում կգանձվի տուգանք 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը։
Այս մասինին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։