
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետի հետ

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ։ Այս մասին հրապարակում է արվել ԵՄ դիտորական առաքելության X-ի էջում։ «Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը պատիվ ունեցավ հանդիպելու Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելանի հետ՝ քննարկելու համագործակցությունը և Հայաստանում Եվրամիության առաքելության տեղակայման հետ կապված հարցերը»,- ասված է գրառման մեջ։
ԵՄ դիտորդական առաքելությունը հիշեցրել է, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գտնվում է իրենց կենտրոնակայանը, իսկ Ջերմուկում գործում է Առաքելության օպերատիվ բազան։ «Շնորհակալ ենք Վայոց Ձորի մարզպետին և ժողովրդին հյուրընկալության և բարության համար»,- նշված է գրառման մեջ։