Վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մոնիթորինգի արդյունքները վկայում են այն մասին, որ Արցախում նկատվում է նշված հիվանդությունների արձանագրման սեզոնային աճ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ:
Սույն թվականի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների առաջին իսկ օրը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հանձնառություն է ստանձնել միջազգային իրավապաշտպան հանրությանը ներկայացնել Ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված դաժանությունների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների փաստերը:
Այսօրվա արդիականացված պաշտպանական համակարգը երաշխավորում է, որպեսզի մեր բոլոր սահմանամերձ բնակավայրերի և, հատկապես, Թալիշ համայնքի անվտանգությունը լիովին ապահովված լինի:
ՊԲ առաջապահ ուժերը բոլոր ուղղություններով վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը::
Ադրբեջանի անթաքույց պահանջները ՀՀ տարածքների նկատմամբ ակնհայտ ձեւով ապացուցում են, թե ինչու միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ Ադրբեջանը պետք է միջազգային պատասխանատվություն կրի ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի եւ դրա հետեւանքների համար:
«Հայտնի չէ, թե արդյո՞ք Չավուշօղլուին կհաջողվի փոփոխություն մտցնել ադրբեջանական դիրքորոշման մեջ, դա կախված կլինի նրանից, թե ինչ կառաջարկվի դրա փոխարեն, այնուամենայնիվ, ոչ մի նոր բան, քանի որ բոլոր հնարավոր առաջարկները կարգավորման գործընթացի վերաբերյալ արվել են»
Դեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական լարվածություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմաբան Ամատունի Վիրաբյանին:
Դեկտեմբերի 3-ին ՊԲ-ի շտաբի նիստերի դահլիճում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների եւ զորամասերի հրամանատարները:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` փոփոխություն է կատարվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հանգիստ է:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 2-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել կրթության, գիտության եւ սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ:
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը (Ավստրիան 2017թ. ստանձնում է ԵԱՀԿ-ում նախագահությունը Գերմանիայից) հարցազրույց է տվել ադրբեջանական Trend գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։
«Երբ ստորագրեցինք Բազայի պայմանագիրը, Ռուսաստանն ունեցավ իր ազդեցությունը, ու մենք դրան համաձայնել ենք: Եթե նա մեզ ապահովում է ներքին գներով զենք-զինամթերքով, «Իսկանդերով», բնական է… Իսկ ամերիկյան բանակն ունի՞ ազդեցություն Գերմանիայի վրա, իհա՛րկե ունի: Ռուսաստանն իր ազդեցությունը չի մեծացնում, նա ունի ազդեցություն, որը բխում է մեր շահերից»:
Վերջին օրերին հայկական մամուլում, և հատկապես, սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է, որ ղարաբաղա – ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին լարվել է իրավիճակը:
«Ադրբեջանը շանտաժ է անում, սահմանում զինադադարի պայմանագիրը խախտում է, զոհվում են մեր զինվորները, իր նպատակը դա է, որ վախ մտցնի, կազմալուծի մեր բանակն ու հասարակությունը»:
Այս պահի դրությամբ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը համեմատաբար կայուն է. Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 125 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կոչ է անում զերծ մնալ Արցախում իրավիճակի մասին ապատեղեկատվություններից և չստուգված տեղեկությունների հրապարակումից:
Ղարաբաղաադրբեջանական շփման գծում իրավիճակն այս պահին հանգիստ է:
ԼՂՀ ՊԲ զինծառայող Քաջիկ Գրիգորյանի վիճակը ծանր է:
«Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը քիչ առաջ ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե դիրքերում լարված է:
«Ակնհայտ է մեկ բան, այն ծավալի ռազմական համագործակցությունը, որը կա Երևանի և Մոսկվայի միջև, թույլ պետք է տար Հայաստանին ամբողջությամբ ապահովել իր անվտանգությունը, կատարելապես»։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մ ասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանում կգործի բնական տեխնոլոգիաների լաբորատորիա, որտեղ կստացվեն մաքուր, բնական, օրգանական նյութեր:
Այդ բարդ ու դժվարին աշխատանքի հաջող իրականացման, առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման գրավականն, անշուշտ, բարձր արհեստավարժությունն է եւ մարդկային ու բարոյական որակները, հայրենասիրությունն ու անմնացորդ նվիրվածությունը ձեր գործին եւ հայրենիքին: Դա առաջնահերթ եւ պարտադիր պայման է ոստիկանի մասնագիտության համար:
«Ինչպես և ցանկացած բանակցային գործընթացում կա կարծիքների որոշակի տարբերություն, որի վրա անհրաժեշտ է աշխատել։ Սակայն նախագահներ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը նշել են, որ հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ներկայումս մենք ամենաշատը կցանկանայինք, որ նախագահները քաղաքական կամք ցուցաբերեն և ստանձնեն բանակցային գործընթացը զարգացնելու պարտավորությունը»,- ընդգծել է Ուորլիքը: