Բաժիններ՝

Արցախի ճանաչումը և ներգրավումը ﬕջազգային գործընթացներին թույլ կտա անվտանգություն պահպանել տարածաշրջանում. ԱՀ ԱԳՆ

Արցախի ճանաչումը և ներգրավումը ﬕջազգային գործընթացներին կապահովի հանրապետության քաղաքացիների կողﬕց իրենց իրավունքների և ազատությունների լիարժեք իրականացումը, ինչպես նաև թույլ կտա կայունություն ու անվտանգություն պահպանել տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Tert.am գործակալության խնդրանքով ﬔկնաբանելով ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատի կողﬕց Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևի ընդունումը, Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է. «Արցախի ճանաչման շարունակվող գործընթացը վկայում է, որ Արցախի ժողովրդի կողﬕց ընտրված ինքնորոշման ուղին համարժեք կերպով է ընկալվում ու գնահատվում աշխարհում։

Արցախի ﬕջազգային ճանաչուﬓ անշրջելի գործընթաց է և հետայսու ևս կﬓա ﬔր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից ﬔկը։ Վստահ ենք, որ Արցախի ճանաչումը և ներգրավումը ﬕջազգային գործընթացներին կապահովի հանրապետության քաղաքացիների կողﬕց իրենց իրավունքների և ազատությունների լիարժեք իրականացումը, ինչպես նաև թույլ կտա կայունություն ու անվտանգություն պահպանել տարածաշրջանում։

Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրուﬓ են ունեցել այս գործում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս