Հուլիսի 8-ին հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն, օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ադրբեջանական արկակոծությունից հուլիսի 7-ին բեկորային վնասվածքներ ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. նա բեկորային վիրավորում է ստացել գլխի շրջանում։
Արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում նախարար Աթայանի հետ քննարկվել են հետագա համագործակցության ուղիները: Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին նախաձեռնած աշխատանքների համար:
«Քաղաքականության մեջ այդպիսի հեքիաթներով ոչ ոք չի ապրում։ Եթե անելիք ունեն, ապա Հայաստանը կամ Արցախը պետք է իրենց քաղաքականությունը մշակեն, որ Ադրբեջանի սադրանքային քաղաքականությունը նրան քաղաքական կամ դիվանագիտական հաջողություններ չբերի»։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը որոշում է կայացրել ժամանակ առ ժամանակ իրականացնել նման ակցիաներ, որոնք հաճախ դառնում են ինչ-որ լուրջ իրադարձություններ միջազգային հարթակում։
«Պաշտոնապես գրեթե ասվեց, որ երեխայի մահը բոլոր դեպքերում ցավալի լուր է։ Սա հատկապես ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանք է, անգամ բացատրելու կարիք չկա։ Նրանք օգտագործում են կենդանի վահան տրյուկը, որը վաղուց և շատ բանակների կողմից ընդունված բան է»։
Տեղեկացնեմ, որ սա կանոնավոր բնույթ է կրելու, ամեն տարի հրավիրելու եմ կինոոլորտի հայ և արտասահմանցի ներկայացուցիչների, ռեժիսորների, ովքեր ցանկություն կունենան իրենց ֆիլմերը ներկայացնել Արցախում։
Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրն ու առաջնագծում ապահովել լիարժեք վերահսկողություն:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի և Ադրբեջանի համազեկուցողներն իրենց մտահոգությունն են հայտնել հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ:
Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):
Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում բռնության նոր դեպքերի գրանցման առնչությամբ:
Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել նաև, որ հակառակորդ երկրի՝ միջազգային հանրությանը, մասնավորապես Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին մոլորեցնելու մարտավարությունը նոր երևույթ չէ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին հայտարարությամբ արձանագրել են, որ Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիայի դրույթները: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Ադրբեջանը նման քայլերով եւ լարվածությամբ փորձում է ուշադրություն գրավել Ղարաբաղյան կոնֆլիկտի անլուծելի մնալու վրա։ Նրանք ցանկանում են գրավել թրամփների կամ նրա նմանների ուշադրությունն այդ գործընթացի վրա։ Ահա թե ինչ կարող է դա նշանակել։
ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին հուլիսի 6-ին Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հանդես են եկել նոր հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետ՝ խստորեն պահանջելով վտանգի տակ չդնել քաղաքացիական անձանց:
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դևիդ ՄքԱլիսթերը, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների նախագահ Սաջադ Քարիմը և «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ռեբեկա Հարմսը հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ:
«Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ, որը պատճառ դարձավ քաղաքացիական անձանց շրջանում կորուստների, այդ թվում և հազիվ երկու տարեկան երեխայի մահվան: Դա տեղի է ունեցել շփման գծում: Մենք ցանկանում ենք ի սրտե մեր ցավակցությունները հայտնել զոհերի ընտանիքներին»։
«Հիմա եթե անունը փոխենք, այդ լիազորությունների ծավալն այնքան տարբեր է, որքան գործող նախագահի և, օրինակ, պաշտպանության նախարարի։ Եվ այդ հարցն արհեստական հարց է՝ առաջադրվե՞լ է, թե՞ չի առաջադրվել։ Ես մի կողմ եմ դնում անձերը, ես խոսում եմ սահմանադրական իրավունքի առումով՝ որևէ արգելք չկա, որ ինքն առաջադրվի»։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Ադրբեջանը մտել է փակուղի և շփման գծում լարվածություն առաջացնելու առիթներ է փնտրում:
Բաքուն հետեւողական վարքագծով արգելակում է թե Վիեննայի եւ թե Պետերբուրգի որոշումների իրականացման գործընթացը: Հայկական կողմը ռազմական արհեստագիտության հագեցվածությամբ այսօր ի վիճակի է հակառակորդի դիրքերի խորքերը դիտարկելու, նկարահանելով այնտեղի շարժումները, բացահայտելու նախահարձակողականությունը եւ հետաքննության եզրակացությունից հետո նաեւ պատժելու:
«Մենք չգիտենք մանրամասները, թե ինչ զենքի, ինչ արժեքի մասին է խոսքը, ինչ քաղաքական պահանջներ են դրվում։ Հնարավոր է, որ այդ քաղաքական պահանջները Հայաստանի համար ընդունելի չեն, մենք չգիտենք»։
«Իհարկե, որոշակի քաղաքական ճնշում պետք է կիրառվի Բաքվի հանդեպ։ Կարվի՞ դա, թե՞ ոչ, կամ ի՞նչ չափով կարվի, այդ հարցերը պետք է ուղղել քաղաքական գործիչներին և դիվանագետներին»։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից երկրում հավատարմագրված դեսպանությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին առաջնագիծ տանելու փաստը:
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Արցախի Մարտակերտի շրջանի միջև արդյունավետ համագործակցությունը շարունակվում է։ Այդ համագործակցության շրջանակներում Մարտակերտը հատուկ նշանակության՝ սանիտարական մաքրման մեքենա է ստացել Դավթաշենից։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ թեպետ Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումներին զինելու մասին բուլղարական մամուլում տեղ գտած սկանդալային բացահայտումն էր սահմանային իրավիճակի հիմնական պատճառը, այնուամենայնիվ, պետք չէ անտեսել «Մեծ 20-յակ»-ի գագաթնաժողովը, ինչպես նաեւ Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպումը:
Հայկական կողմը տարբեր առիթներով միջազգային հանրությանը տեղյակ է պահել այն մասին, որ Ադրբեջանն իր բնակչությանն օգտագործում է որպես կենդանի վահան Արցախի տարածքը ռմբակոծելու համար: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի բաց նամակում՝ ուղղված «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին, բյուրոյի անդամներին, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին:
«Լավ հասկանալով, որ կրակ բացելու դեպքում նրանց լռեցնելու են, այնպես արեցին, որ աղմուկը հնարավորինս շատ լինի, մեր դիրքերի ուղղությամբ կրակ բացեցին բնակավայրերից եւ բնականաբար, պատասխան կրակի դեպքում քաղաքացիական բնակչության շարքերում որոշակի զոհերից խուսափել հնարավոր չեղավ»:
«Մենք մեր կողմից լարում հրահրելու խնդիր չպետք է դնենք օրակարգում: Բայց դա չի նշանակում, որ մեր կողմից տրվող հակադարումներում չպետք է լինեն ավելի կոշտ հայտարարություններ»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 5-ին այցելել է Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ ու ծանոթացել բերքահավաքի եւ գյուղատնտեսական այլ աշխատանքների իրականացման ընթացքին: