Բաքվում անցկացվող Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի հետ կապված գործընթացները, մասնավորապես, այն, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ստիպված է եղել չմասնակցել խաղին, ինչպես նաև բազմաթիվ հայ երկրպագուների չեն կարողացել մեկնել Բաքու խաղը դիտելու, ևս մեկ անգամ ապացուցեցին, որ տասնամյակներ շարունակ հայատյացության սերմանմանն ուղղված պետական քաղաքականության բացասական հետևանքները չեն կարող հաղթահարվել մի ակնթարթում։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 29-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի շրջակայքում «Արարիչ» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Ճանաչիր քո հայրենիքը» խորագրով տոնական միջոցառմանը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 29-ին ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի անվան Ստեփանակերտի մանկական գրադարանի վերաբացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
«Չէի ցանկանա մտածել որ Ազատության հրապարակում տեղի ունեցածը, երբ Արցախի նախագահին ուղղված սպառնալիք է հնչեցվում, արտահայտում է Հայաստանի իշխանությունների տրամադրություները և առհասարակ կապ ունի իշխող ուժի հետ, որովհետև տրամաբանորեն միջադեպը չէր բխում Հայստանի իշխանությունների շահերից»:
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրում է:
Ներկա ներքաղաքական զարգացումները մտահոգության տեղիք են տալիս, որովհետև ինչ-որ տեղ խաթարում են մեր միասնականությունը:
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է բոլորին Հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը դարձած, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 27-ին Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստի ընթացքում քննարկվել են «Պետական գույքի մասնավորեցման 2019-2020թթ-ի ծրագրի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի ներկայացմամբ ու ԱԺ պատգամավորներ Վարդգես Ուլուբաբյանի և Սերգեյ Հարությունյանի հեղինակած՝ ««Ավելացված արժեքի հարկի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը:
Հանրահավաքի ժամանակ Ջիվան Աբրահամյանի հետ կապված դեպքը ՀՀ իրավապահների իրավասության տիրույթում է, քանի որ այն կատարվել է ՀՀ-ում:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 27-ին ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
«Ըստ օրենքի՝ Պաշտպանության բանակի զինծառայողներն առհասարակ իրավունք չունեն անդամակցելու որևէ քաղաքական ուժի։ Իսկ իրավունք ունե՞ն քվեարկելու, իհարկե, որևէ մեկը նրանց չի կարող այդ իրավունքից զրկել։ Խոսքը վերաբերում է ծառայության մեջ գտնվող զինվորականներին, այլ ոչ թե արդեն թոշակի անցած մարդկանց»։
ԱՀ Դատախազությունը պարզաբանում է տարածել զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկատվության շուրջ:
Ներկայ գրութիւնը խտացումն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի պատգամին, զոր Նորին Սրբութիւնը տուաւ Անթիլիասի Մայր Տաճարին մէջ Հանրապետական Մաղթանքէն ետք։
Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարները՝ գրելով. «Մարդ գնում է պոստեր, բացի նրանից, որ հաճույք է ստանում մեր զինծառայողների հետ շփումներից, նաև գեղեցիկ ծաղկանոցներն է վայելում։
«Ցանկացած պատերազմից հետո կարող են հանգամանքները քննվել՝ հետևություններ անելու նպատակով, հասկանալու համար, թե ինչու եղան բացթողումներ, հատկապես, երբ պատերազմն ըստ էության ավարտված չէ»:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանըմայիսի 26-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի հետ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին այցելել է Ստեփանակերտի կենտրոնական մազադաշտ եւ ծանոթացել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքներին:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը մայիսի 13-19-ն ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի hամալսարանի Հայագիտության ինստիտուտի կողմից կազմակերպված «Նորարար Հայաստան» (Innovate Armenia) փառատոնին մասնակցելու հրավերով գտնվում էր Կալիֆորնիայում։
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՍԴ դատավորներ և աշխատակազմի ղեկավարը:
2018 թ.-ին ծերության դասի ծրագրերին ԱՀ պետական բյուջեից հատկացվել է 12 միլիարդ 500 միլիոն դրամ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:
ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 23-ին տեղի է ունեցած նիստում, որը նախագահել է Ժաննա Գալստյանը, քննարկմանն են դրվել «Պետական սուրհանդակային կապի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանի ներկայացմամբ (երկրորդ ընթերցում), ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի ներկայացմամբ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացմամբ, «Սեյսմիկ պաշտպանության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանի ներկայացմամբ: