«Եկեք պատրաստվենք պատերազմի, ոչ թե քննարկենք բանակցության թեման». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցանկություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ քննարկում ունենալ բանակցությունների չնպատակադրված Ադրբեջանի հետ:

«Եկեք պատրաստվենք պատերազմի, ոչ թե քննարկենք բանակցության թեման: Բանակցություններ չեն լինելու, չեմ տեսնում: Այնպիսի թշնամի, հակառակորդ ունենք, որը Հայաստանի Հանրապետության սահմանի նկատմամբ հարձակում է իրականացրել, դրանք եղել են մարտական գործողություններ, նպատակադրված չէ բանակցությունների հակառակորդը: Մանդատային տարբերակ քննարկենք, մադրիդյան սկզբունքներ քննարկենք, երբ հակառակորդն ասում է՝ խփելու է ատոմակայանին, Ստեփանակերտն ու Արցախը լինելու են ադրբեջանական, ի՞նչ քննարկենք այդ հակառակորդի հետ: Քննարկելու ցանկություն և նպատակ չունեմ այդպիսի տրամադրություն  ունեցող հակառակորդ երկրի ղեկավարության  հետ: Բայց անվտանգությունը քննարկման թեմա չէ, ցանկացած բանակցության թեմա, քայլ, որը վնասելու է մեր անվտանգությանը, դա նշանակում է՝ պարտվողական կեցվածք, իսկ ես պատրաստ չեմ պարտվողական կեցվածք ընդունելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս