Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին Ասկերան շրջկենտրոնում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ եւ նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
Հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն խոսակցությունները, որ հայ որոշ մեծահարուստներ, ովքեր նախկին իշխանությունների օրոք Հայ Դատի գրասենյակին ֆինանսավորել են, այժմ չեն ֆինանսավորում, քանի որ իշխանությունները չեն հորդորում դա անել, և արդյունքում՝ Հայ Դատը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել, Կիրո Մանոյանը ոչ միանշանակ պատասխան տվեց: Ըստ նրա՝ Հայ Դատը ֆինանսական խնդիրներ միշտ է ունենում:
«Էսկալացիայի ռիսկերի աճը հնարավորություն չի տալու ռեալ պրոգրես ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում»,- այս մասին Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Արցախի ԱԽ համատեղ նիստից հետո սահմանային իրավիճակին, որի հետևանքով զինվոր էր վիրավորում ստացել:
«ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հետ յուրաքանչյուր հանդիպմանը քննարկում ենք ԼՂ հակամարտությունը»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանն ասաց Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը՝ անդրադառնալով բանակցային գործընթացի ներկայիս դինամիկային:
ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը, որը մեկնարկեց այսօր, նպատակ ունի ճշտել հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքի առաջնահերթությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը:
«Հիմքեր չենք տվել ենթադրելու, որ անվտանգությունը և կարգավիճակը տարանջատված են»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած մյունխենյան սկզբունքներին, դրա շրջանակում ինքնորոշման իրավունքի կարևորությանը և Մյունխենում Փաշինյան-Ալիև հրապարակային դեբատին:
Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել:
Ինչո՞ւ և ինչպե՞ս տեղի ունեցան Խոջալուի դեպքերը. Հնարավոր վերադասավորումներ և զարգացումներ Արցախում. Լարիսա Ալավերդյան. ՈՒՂԻՂ
«Անվտանգությունը մշտապես եղել է ԼՂ հակամարտության կարգավորման գլխավոր բաղադրիչը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հնչող վերջին թեզերին։
Երկուստեք կարեւորվել է բանակաշինության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը:
Նման կոչերը ես համարում եմ շատ վտանգավոր, որովհետև հայրենասիրությունը չի դրսևորվում կենացներով, ինչ-որ անհասկանալի գաղափարներով: Չեմ բացառում, որ դրանք կարող է հաճելի լինեն որոշ մարդկանց համար, բայց քաղաքականությունը խաղուպար չէ: Հարց եմ տալիս՝ երբ խոսում ենք Արցախի՝ մարզ լինելու մասին, մենք մտածո՞ւմ ենք՝ դրանից բխող ինչ հետևանքներ կարող է լինեն: Մենք ասում ենք՝ սա ազգային ինքնորոշման պայքար է, սրանով Մայր Հայաստանին դուրս ենք բերում լուրջ հարվածների տակից, որովհետև Ադրբեջանի նպատակն է՝ այս հակամարտությունը ներկայացնել և վերածել տարածքային վեճի, իսկ տարածքային վեճի պարագայում մենք պարտվում ենք:
Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է, և առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների` հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին:
Փետրվարի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1800 կրակոց:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ստեփանակերտում մասնակցել է երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին:
168 ժամի թղթակիցը հայտնում է, որ Ստեփանակերտում մեկնարկել է ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:
Բանակցությունները գնում են «տարածքներ՝ անվտանգության դիմաց» սկզբունքի շուրջ. Դավիթ Շահնազարյան:
«Նման կոչերը ես համարում եմ շատ վտանգավոր, որովհետև հայրենասիրությունը չի դրսևորվում կենացներով, ինչ-որ անհասկանալի գաղափարներով: Չեմ բացառում, որ դրանք կարող է հաճելի լինեն որոշ մարդկանց համար, բայց քաղաքականությունը խաղուպար չէ: Հարց եմ տալիս՝ երբ խոսում ենք Արցախի՝ մարզ լինելու մասին, մենք մտածո՞ւմ ենք՝ ինչ հետևանքներ կարող է լինեն դրանից բխող: Մենք ասում ենք՝ սա ազգային ինքնորոշման պայքար է, սրանով Մայր Հայաստանին դուրս ենք բերում լուրջ հարվածների տակից, որովհետև Ադրբեջանի նպատակն է այս հակամարտությունը ներկայացնել և վերածել տարածքային վեճի, իսկ տարածքային վեճի պարագայում մենք պարտվում ենք»:
Ինչպես հայտնի է՝ նախօրեին Ստեփանակերտում բողոքի ակցիա էին կազմակերպել «Արցախի հեղափոխական կուսակցության» անդամները, որոնք մտադիր են մասնակցել մարտի 31-ին նախանշված խորհրդարանական ընտրություններին:
Իրականում լեզվական ու հռետորաբանական տեսանկյունից հաջողված թվացող այս մանիպուլյատիվ թեզը շատ վտանգավոր է։ Որովհետև Փաշինյանի առաջ քաշած տրամաբանությամբ՝ ստացվում է, որ, եթե վաղն Ադրբեջանը, ասենք, միջազգային հանրության աջակցությամբ կամ միջնորդությամբ ներկայացնի Արցախի անվտանգության ինչ-ինչ երաշխիքներ, հայկական կողմը կարող է նաև մտածել՝ անվտանգությունը, իմա՝ տարածքները զիջելու մասին։
Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն այսօր՝ փետրվարի 21-ին, ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ, օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով 20.02.2020թ.-ին ժամը 18:55-ին Ստեփանակերտում վարչական ձերբակալման են ենթարկվել 8 քաղաքացիներ, որոնք սահմանված ժամկետը լրանալուն պես ազատ են արձակվել (ժամը 21:50-ին):
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ստորագրել է հրամանագիր՝ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Հարգելի քաղաքացիներ, ԱՀ ոստիկանությունը կրկին հորդորում է հանրապետության առաջիկա նախագահական և ազգային ժողովի ընտրությունների հետ կապված թեկնածուներին ներկայացվող օրենսդրական պահանջներից բխող ԱՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացվող վարչարարության ընթացքում բողոքների կամ կայացված վարչական ակտերի վերաբերյալ անհամաձայնության պայմաններում՝ Վարչական դատավարության օրենսգրքով ու Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքով սահմանված կարգով կարող եք դիմել ԱՀ վարչական դատարան:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը տեղի կունենա փետրվարի 22-23-ին։ Այս անգամ եւս կանցկացվի մեզ մոտ` Ստեփանակերտում, ու այնպես չէ, որ այն ֆորսմաժորային է` կապված վերջերս բանակում տեղի ունեցած միջադեպերի, կադրային շարժերի հետ: Օրակարգում այդ հարցերն ընդգրկված են, բայց նիստը պլանավորված է` հերթականն է։ Բացի այդ հարցերից, կքննարկվի նաեւ ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերի հարցը, մասնավորապես հարավով անցնող Հադրութ-Ջաբրայիլ-Գորիս՝ մեծ կարեւորություն ներկայացնող ճանապարհի խնդիրը, թե որ փուլում է գտնվում այն»,- ասաց արցախյան աղբյուրը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի հետ միասին աշխատանքային այցով մեկնել է Արցախ:
Ինձ թվում է՝ ես միակ վերլուծաբանը չեմ, որ կարծում է, թե խոսակցությունը ոչ թե չստացվեց, այլ տապալվեց այն պարզ պատճառով, որ մենք 45 րոպե հետևում էինք, թե ինչպես են երկու ղեկավարներ որոշակի հայտարարություններով միմյանց պատասխանում, որն այդ քննարկմանը հետևողների համար դիտարժան չէր, առավել ևս՝ այն մարդկանց համար, որոնք ծանոթ չեն ԼՂ հակամարտության կարգավորման մանրամասներին:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի համար առեղծված է մնում՝ ինչի էին Փաշինյանն ու Ալիևը համաձայնել ԼՂ հարցի շուրջ պանելային քննարկմանը, քանի որ ժամանակին, երբ միջազգային հանրության ազդեցությունն ավելի մեծ էր բուն հակամարտության վրա, քան այսօր, երկրների առաջին դեմքերը հրաժարվել են նման ձևաչափի քննարկումներին մասնակցել: