Իլհամ Ալիևին խաղաղություն կարող են պարտադրել միայն միջնորդները. Աղասի Ենոքյան
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խաղաղության պայմանագրի արդյունքը պետք է լինի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը որպես անվտանգության կարեւորագույն երաշխիք։
Պատերազմի ավարտին Թուրքիային պետք է պարտադրել Ցեղասպանության ճանաչումը որպես անվտանգության կարեւորագույն երաշխիք։
Իլհամ Ալիեւը իր իշխանության 17 տարիների ընթացքում քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական, ռազմական ռեսուրս է կուտակել, նավթ է ծախել ու իկրա է բաժանել հենց այս պատերազմի համար։ Պատերազմում պարտությունը նշանակելու է նրա իշխանության ավարտը եւ նա պատրաստ է դրա համար կռվել մինչեւ վերջին փամփուշտը։
Իլհամ Ալիեւին խաղաղություն կարող են պարտադրել միայն միջնորդները։
Եվրոպան չունի արագ միջամտության գործուն մեխանիզմներ եւ քաղաքական կամք։
Թրամփը, բացի այն որ չունի հստակ արտահայտված շահեր մեր ռեգիոնում, նաեւ խրված է իր նախընտրական գործերի մեջ, երեկ էլ կորոնավիրուսով հիվանդացավ։ ԱՄՆ-ից հիմա ակնկալիքներ չկան։
Թուրքիան դիմելու ակնարկը ոչ միայն հիմարություն է, այլեւ դավաճանությունը։
Ռուսաստանը մեր ռեգիոնում ունի կոնկրետ անվտանգության մարտահրավերներ եւ ամենաշահագրգիռ միջնորդն է խաղաղության հաստատման համար։ Ռուսաստանը միջնորդության ուշացումը մի կողմից նշանակում է, որ կողմերը ռեսուրսաքամ են լինում եւ ավելի հեշտ կլինի սեփական առաջարկները առաջ տանելը։ Սակայն մյուս կողմից՝ արնաքամ եղած տարածաշրջանը հետագայում ավելի դժվար կարող է ծառայել Ռուսաստանի անվտանգության խնդիրներին։ Այս առումով ռուսական միջնորդության ուշացումը այնքան էլ տրամաբանական չէ։
Եղել են Փաշինյան-Պուտին հեռախոսային խոսակցություններ առանց կոնկրետ արդյունքների։ Կարո՞ղ ենք հասկանալ ինչու առայժմ Ռուսաստանը չի խառնվում խաղաղության հաստատմանը»։
Խաղաղության պայմանագրի արդյունքը պետք է լինի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը որպես անվտանգության…
Gepostet von Aghasi Yenokyan am Freitag, 2. Oktober 2020