Արցախում զոհված Էդգարը և Վահեն երկվորյակ եղբայրներ էին

«Տղաները քաջաբար զոհվել են՝ հանուն մեր վաղվա ապագայի, հանուն Հայաստանի Հանրապետության անկախության, մեր եռագույնի, զինանշանի, մեր ժողովրդի համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը՝ խոսելով Արցախում զոհված հրազդանցի 2 եղբայրների՝ 20-ամյա Էդգար և 20-ամյա Վահե Առաքելյան եղբայրների զոհվելու մասին:

Այսօր Կոտայքի մարզպետարանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Արցախում զոհված Կոտայքի մարզի զինծառայողների անունները, որոնց մեջ էին նաև Էդգարը և Վահեն:

«Ապրում էին ծնողների և իրենցից մեծ եղբոր հետ: Երկվորյակ եղբայրները շատ հարգված, սիրված, սովորող տղաներ են եղել: Փառք իրենց, բոլորս խոնարհվում ենք իրենց տեսակի առաջ: Ամբողջ Հրազդան քաղաքը սգի մեջ է, բոլորս շատ ծանր ենք տանում, միշտ կլինենք զոհվածների ընտանիքների կողքին: Խոնարհվում եմ բոլոր ծնոողների առաջ, որ նման քաջ զավակներ են մեր հայ ազգին պարգևել»,- ասաց Միքայելյանը:

Տեսանյութեր

Լրահոս