Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Վերածննդի օրվա առիթով:
1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Երեք տասնամյակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը: Այսօր նշում ենք այդ պատմական շրջադարձային իրադարձության 30-րդ տարեդարձը, որն Արցախի Հանրապետությունն իրավամբ հռչակել է Արցախի վերածննդի օր:
«ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև եղած թյուրըմբռնումներն ամբողջությամբ հաղթահարված են»
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը հայտնում է, որ ս․թ․ մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են մասնակցել Մշտական ներկայացուցչությունում կազմավորված Ե/1 ընտրատեղամասում, ժամը 08։00-20։00։
Փետրվարի 20-ին՝ հայկական երկու հանրապետությունների փոխհամագործակցության շրջանակում Արցախում գտնվող ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարության, միավորումների և զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:
1988-ի փետրվարի 20-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը, որն իրավական ուժ հաղորդեց մեր ժողովրդի բազմամյա նկրտումներին եւ ազդարարեց նրա նվիրական իղձերի ու նպատակների իրականացման մեկնարկը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
«Ցավ եմ ապրում բանակում տեղի ունեցած դեպքերի համար, դրանք կարող են ամենատարբեր պատճառներն ունենալ, պետք է թողնել քննություն ընթանա։
«Բանակում առկա իրավիճակի մասին միայն կարող եմ ասել, որ Արցախի Զինված ուժերը գործում են տարվա պատրաստվածության պլանին համապատասխան և կատարում իրենց առջև դրված խնդիրները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով Պաշտպանության բանակում տիրող ներկայիս իրավիճակին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին Մարտունի շրջկենտրոնում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ եւ նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Դեսպան Անջեյ Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ, ներառյալ՝ հանդիպումներ տարածաշրջանի տարբեր զրուցակիցների հետ: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԵԱՀԿ հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից:
Մենք հենց առաջին օրվանից դատապարտել ենք այդ թեզը, որովհետև դա հեռանկար չունեցող և անհասկանալի դիրքորոշում է: Ինչ վերաբերում է Ալիևի և, ընդհանրապես, ադրբեջանցիների հայատյացությանը, դա նորություն չէր, դա ակնհայտ է: Եվ ամենակարևորը` այս հանդիպումը ևս մեկ անգամ մեր ժողովրդին մտածելու տեղիք է տալիս: Բոլոր այն շրջանակները, ովքեր ցանկանում են հասարակությանը պատրաստել խաղաղության և կարծում են, որ այդ ճանապարհով հնարավոր է հասնել հարցի լուծմանը, ևս մեկ անգամ խորհելու, մտածելու պատճառ և տեղիք ունեն:
Երբ Փաշինյանը խոսում է ադրբեջանական շահերը հաշվի առնելու մասին, միանգամից հարց է առաջանում՝ ի՞նչ է նկատի առնվում՝ Ադրբեջանի շահեր ասելով, այն դեպքում, երբ Ադրբեջանն ասում է, որ հարկավոր է պահպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում, իսկ հետագայում կհստակեցնեն կարգավիճակը: Սա իր շահերն են, որոնց մասին նա հրապարակային, բաց կերպով ասում է, այս դեպքում պետք է հստակ հասկանանք, թե ինչ նկատի ունի հայկական կողմը՝ ասելով՝ ադրբեջանական շահեր: Կարելի է ենթադրել, որ որոշ շրջանների վերադարձ՝ Ղարաբաղի որոշակի կարգավիճակի դիմաց, կամ այլ բան: ՀՀ ղեկավարն առաջին անգամ օգտագործում է «Ադրբեջանի շահեր» արտահայտությունը, և պետք է հասկանալ, թե այն ինչ է ենթադրում: Իսկ Ալիևը, չգիտես ինչու, չի օգտագործում «հայկական շահեր» տերմինը:
«Նման մակարդակի հանրային քննարկումները կարող են արդյունավետ լինել Արցախյան հիմնահարցի կարգավորման ավարտական փուլերում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Մյունխենում Փաշինյան-Ալիև հանրային դեբատին:
Լրագրողների հետ հանդիպմանն ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան անդրադարձավ Ալիև-Փաշինյան մյունխենյան հանդիպման ուշագրավ պահերին՝ հայկական կողմի արտահայտած և չարտահայտած դիրքորոշումներին:
«Ադրբեջանցիներին բերելով մեր պատմական, ազատագրված տարածքներ, տալիս ենք բոլոր հնարավորությունները, որ ցանկացած ժամանակ կարող է նորից լայնածավալ, մեծ պատերազմ սկսվի»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գևորգյանը՝ ակնարկելով, որ բանակցային նոր փուլի համահեղինակը Նիկոլ Փաշինյանն է:
«Հայկական կողմի՝ փուլային տարբերակի գնալու ցանկությունը հնարավոր չէր տեսնել այդ քննարկմանը»
ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկել ենք ռազմարդյունբերության համալիրի զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին:
Մյունխենյան Ալիև-Փաշինյան հանդիպում. Արտաշես Գեղամյանի դիտարկումները։
168.am-ի տեղեկություններով՝ զբաղեցրած պաշտոններից այսօր հրաժարական կներկայացնեն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանը: Ըստ մեր աղբյուրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել է, որպեսզի վերջիններս իրենց դիմումի համաձայն հրաժարականներ ներկայացնեն:
Զինված ուժերում վերջին շրջանում գրանցվող միջադեպերի վերաբերյալ Արցախի Հանրապետության ՊԲ-ում նախօրեին ռազմական խորհրդի նիստ է կայացել:
Բացարձակ արդյունավետ չէր, եթե մեր դիմաց դրված է նպատակ՝ խոսել կարգավորման և լուծման մասին, որովհետև ինչպես տեսանք այդ 50 րոպե փոխհրաձգությունից, շատ քիչ խոսվեց բուն կոնֆլիկտի ապագայի մասին, ավելի շատ կենտրոնացել էին պատմական էքսկուրսի մեջ, և արդյունավետությունը մինիմալ էր մեզ համար:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի խոսքով՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, վարչապետ Փաշինյան իր էջում տեղադրեց մյունխենյան վեց սկզբունքները, որով փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առջև դնել նոր սկզբունքներ, որոնք ամբողջովին տարբերվում են մյուսներից։
«Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, Փաշինյանը հասկանում է, որ գուցե հասարակությունը պատրաստ չէ այն սցենարին, որն ինքն ունի, հայաստանյան հասարակությունը գուցե պայթի»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Մյունխենում Փաշինյան-Ալիև հրապարակային դեբատին: Տարասովը ենթադրել է, որ, եթե ներկայումս հանձնում են երկու շրջան՝ ինչ-որ բանի դիմաց, հայերը ոտքի կկանգնեն:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը 168.am-ի հետ զրույցում նշեց՝ պետք է հասկանալ, թե ինչ նպատակով է ընտրվել այս ձևաչափը. եթե խոսքն ընդամենը կողմերի դիրքորոշումների ներկայացման մասին է, ապա հասկանալի է, եթե խնդիր ունեին առաջընթաց գրանցել կարգավորման գործընթացում, դա դժվար թե կարելի է ակնկալել:
Ադրբեջանի վաղեմի երազանքն է հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ, որտեղ միջազգային պրակտիկան նախընտրում է պաշտպանել տարածքային ամբողջականությունը։
«Ադրբեջանը թող պատրաստվի ու գնա Արդարադատության միջազգային դատարան, մենք կարող ենք ամեն ինչ այնպես լավ կազմակերպել, որ Ադրբեջանի բոլոր փաստարկները ջախջախենք։ Զարմացած եմ, որ Ալիևի պատկերացումներն այդքան մակերեսային են, մասնավորապես՝ սեփական պատմության իմացությունը, չնայած սա բնական է, քանի որ նրանք այդքան էլ սեփական պատմություն չունեն։ Սա է պատճառը, որ կարծես թե երրորդ դասարանի աշակերտի պատասխաններ լինեին։ Ադրբեջանը որևէ փաստարկ չունի»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Հայաստանյան հասարակությունը, այդ թվում՝ Փաշինյանի ընտրազանգվածը, ցանկանում է հասկանալ, թե ինչ է կատարվել, սակայն որևէ օբյեկտիվ վերլուծություն չի ստանում։ Ընդհանուր անվտանգությանը վերաբերող հարց է, որն անհանգստացնում է բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից։
Փաշինյան-Ալիեւ բանավեճը եւս մեկ անգամ ապացուցում է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ որեւէ նորմալ, կառուցողական քայլի: