Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ռազմական օգնություն չի ցուցաբերի ԼՂ հակամարտության կողմերին

Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Չերնովիցկի շրջանում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Խոսքն այն մասին չէ, որ Ուկրաինան ռազմական օգնություն կցուցաբերի որեւէ երկրի»,-ասել է Զելենսկին:

Զելենսկին նաեւ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Կիեւը հակամարտող կողմերին ՝ Հայաստանին եւ Ադրբեջանին, երկխոսության կոչ է անում ՝ հակամարտության ապաէսկալացման նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս