«Եկել ենք Արցախ՝ աջակցելու Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին: Շատ ջերմ է անցնում նախընտրական քարոզարշավը: Անկեղծ ասած՝ բոլոր քաղաքացիներն անխտիր սիրում և հպարտանում են Վիտալի Բալասանյանով, եթե անգամ համակրում են այլ թեկնածուի: Իմ անձնական հարցումներով՝ թեկնածուներից առաջատարն այս պահին Վիտալի Բալասանյանն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:
Արցախի Հանրապետությունում Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությամբ Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարը հրաման է ստորագրել՝ ուսումնական հաստատություններում դասապրոցեսը մարտի 14-ից 23-ը դադարեցնելու վերաբերյալ:
Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը մարտի 13-ին, Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ անց է կացրել խորհրդակցություն, քննարկել դասապրոցեսի դադարեցման հարցը՝ կապված նոր կորոնավիրուսի տարածման հետ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքները:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտական լաբորատորիայում ստացված «Դոննա Լիզա» մաշկի խնամքի միջոցը բուհի պատվերով «Երևանի տեխնոլոգիական ինստիտուտ» հիմնադրամի միջոցով ներկայացվել և փորձաքննություն է անցել Եվրամիության «Eurofins Bel/Novamann» լաբորատորիայում, որի ղեկավարը բժշկագիտության դոկտոր Լուիսա Կալինովսկան է (Սլովակիա)։
«Ամենևին պարտադիր չէ, որ այդ համայնքի հանդիպումները որևէ կերպ համաձայնեցված լինեն հայկական կողմի հետ, կամ ընդգրկեն տողատակեր, քանի որ դեսպանների, միջնորդների գործունեության տիրույթում է՝ կոնկրետ այս համակարտության շրջանակում հանդիպել բոլոր շահագրգիռ կողմերի, տուժածների, տուժողների և տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով, այսպես կոչված, «ԼՂ ադրբեջանական համայնքի» ազդեցության ընդլայնմանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, պետք է կարողանա այնպիսի դերակատարում ունենալ մարտի 31-ին սպասվելիք նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունների համատեքստում, որ կարողանանք հետո ասել՝ Արցախի պետականությունն ավելի ուժեղացված է:
Փաշինյանն իր քաղաքական թիմով պետք է ներողություն խնդրի այդ բառերի համար․ Վիտալի Բալասանյան
Անկախության պատմության ընթացքում երբևէ այսքան մեծ վտանգների առաջ կանգնած չենք եղել. Դավիթ Շահնազարյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հետևանքները Արցախի վրա. սցենարային զարգացումներ» խորագրով քննարկման ժամանակ անդրադառնալով Սիրիայում ռուս-թուրքական հարաբերություններին՝ ասաց, թե չի կարելի առանց Իրանին անդրադառնալու՝ անդրադառնալ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին:
Արցախում կորոնավիրուսի վարակման դեպքերի կասկած անգամ չկան:
Իհարկե, կա որոշակի կարծիք՝ ո՞ր ուժերն առաջնային հաղթելու հնարավորություն ունեն, բայց դեռ վաղ է ամբողջական պատկերի մասին խոսել, քանի որ մոտ 20 օր կա քարոզարշավի ավարտին: Ամեն մի իրադարձություն կամ մարտավարության փոփոխություն կարող է ազդել գործընթացի վրա: Սա առավելապես վերաբերում է կուսակցություններին և նախընտրական դաշինքներին: Ինչ վերաբերում է նախագահական ընտրությանը, դիտարկումների հիման վրա իմ անձնական կարծիքն է, որ 14 թեկնածուի դեպքում երկրորդ փուլն անխուսափելի է:
Արցախի նախագահական ընտրությունների նախաշեմին Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական կենտրոնը հարցում է անցկացրել: Նախնական տվյալներով՝ ընտրություններին կմասնակցի ընտրելու իրավունք ունեցողների 70 տոկոսը: Ըստ հարցման արդյունքների՝ նրանց կեսից ավելին արդեն որոշել է, թե ում է ընտրելու, մնացածը դեռ մտորումների մեջ են:
Անդրադառնալով արդի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղանքում իրականացվող աշխատանքները կարևորել է կոնկրետ իրավիճակի վերլուծության, հակառակորդի հավանական քայլերի գնահատման և համապատասխան գործողությունների իրականացման համատեքստում:
Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը տեղեկություն չունի Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և նրա աջակից, ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մուտքը ՌԴ սահմանափակելու տեղեկությունների վերաբերյալ: Այս մասին Ալբերտ Անդրյանը նշեց 168.am-ի հետ զրույցում: Մեր այն դիտարկումներին, թե կարիք չկա՞ տարածվող ոչ պաշտոնական տեղեկությունների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն խնդրել ՌԴ համապատասխան կառույցներից, Ալբերտ Անդրյանն արձագանքեց` ասելով. «Եթե նման տեղեկություն չունենք, ես ի՞նչ պետք է պարզեմ»:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մարտի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 10-ին Հադրութ քաղաքում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Բակո Սահակյանն ստորագրել է մի շարք օրենքներ:
Որպես քաղաքական ուժի ղեկավար եւ Արցախի շարքային քաղաքացի, իմ անհանգստությունն եմ հայտնում սույն թվականի մարտի 31-ին Արցախում անցկացվելիք համապետական ընտրություններին ընդառաջ դիտորդական առաքելություն իրականացնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգողների վերաբերյալ:
ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում կառուցվել է «Աստղիկ» մանկապարտեզը, որի պաշտոնական բացումը տեղի կունենա մոտ օրերս:
Արցախում ակտիվ, մրցակցային նախընտրական փուլ է։ Բոլոր թեկնածուներն ունեն հավասար հնարավորություններ՝ ներկայացնելու իրենց ծրագրերը, իրենց մոտեցումները։ Բոլորը ակտիվ հանդիպումների մեջ են բնակչության հետ, և ժողովուրդն ինքը շատ ակտիվ է։ Ինձ համար՝ մարդու, ով անմիջականորեն ներգրավված չէ նախընտրական պրոցեսի մեջ, շատ կարևոր է այն, որ բոլոր թեկնածուները ուղիղ ժողովրդից, ուղիղ մարդկանցից են լսում նրանց խնդիրների, սպասելիքի, պահանջների մասին։ Սա իսկապես շատ կարևոր է։ Եվ ուզում եմ շեշտել մեկ այլ շատ կարևոր հանգամանք. հիմնականում բոլոր թեկնածուները, բոլոր ակտիվ գործիչները իրենց պահում են կոռեկտ և փոխադարձ հարգանքի սահմաններում։
ՊԲ-ում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Նման հերթական ճաշարանի բացման արարողությանը, մարտի 8-ին մասնակցել և մատուցվող սննդատեսակներին ծանոթացել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:
Արցախի ԱԽ նախկին քարտուղար, ԱՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը շնորհավորել է մարտի 8-ի առթին և ծաղիկներ բաժանել անցորդներին:
Այսօր ժամը 09:29-ին ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության գումարտակի ոստիկանը հաղորդել է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ Արցախբանկ ՓԲԸ-ի պահակակետայինը դուռը չի բացում:
Հայաստանի սահմանին մարտի 6-ին դիվերսիոն ներթափանցման փորձի նպատակը դժվար է ասել. գուցե դրանով հակառակորդը ստուգում էր մեր հնարավորություններն ու մեր դիրքապահների զգոնությո՞ւնը, և, փոխարենն այս պայմաններում մեր իշխանությունը զբաղված լինի պետության անվտանգության մակարդակի բարձրացմամբ, հայտարարություններ և հակաքայլեր անի, քարոզարշավ է անում։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը։
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչների նախընտրական հանդիպումների շրջանակում մարտի 6-ին այցելել է Ասկերանի շրջանի Ավետարանոց, Դաշուշեն, Խաչմաչ, Մխիթարաշեն, Մոշխմհատ, Շոշ, Ջրաղացներ գյուղեր, որտեղ հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ։
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մարտի 7-ին հրավիրել է ընդլայնված ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:
Մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 160 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց:
Միջոցառման ավարտին ՊԲ-ի վարչության կին զինծառայողներն ու տնտեսական մասի աշխատակիցները բանակի հրամանատարության կողմից արժանացել են դրամական խրախուսանքի, իսկ Արցախի ազատամարտիկների միության վարչության կողմից ստացել ծաղիկներ:
Խաղաղասիրությունը վատ բան չէ, բայց դա պետք է ունենա հիմքեր: Ցավոք, մենք չենք տեսնում այդ հիմքերն Ադրբեջանի կողմից, որպեսզի ինքներս էլ աջակցենք այդ տրամադրություններին և զերծ մնանք խնդրի ռազմական լուծման կամ պաշտպանական կարողություններն ամրացնելու մեր հետագա ցանկություններից: Մեր երկիրը 25 տարի բանակցում է խաղաղության համար, մեր ամբողջ սպառազինությունը խաղաղության ամրապնդմանն է ուղղված, և այս առումով՝ պետք է տեսնենք Ադրբեջանի կողմից համապատասխան գործողություններ, ինչը չկա: Այդ գործողությունների բացակայության պայմաններում չափազանց պացիֆիզմը նման է պարտվողական լինելուն կամ ադեկվատ չլինելուն: