![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանի Ալբորզ շրջանի հոգևոր առաջնորդը կոչ է արել դադարեցնել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/arcax-27.jpg)
Իրանի Ալբորզ շրջանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, Քյարաջի ուրբաթօրյա աղոթապետը կոչ է անում դադարեցնել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը և սկսել բանակցությունները:
Ինչպես տեղեկացնում է իրանական «isna» գործակալությանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերին, Ալբորզ շրջանի հոգևոր առաջնորդը նշել է, որ որոշ երկրներ, ինչպես օրինակ Իսրայելը, իր զենքերը վաճառելու և Իրանի սահմանների մոտ անկայունություն ստեղծելու նպատակով շահագրգռված է լարվածության սրմամբ։