![](/banners/BeFunky-design.jpg)
Հակառակորդը դարձյալ հարվածներ է հասցնում Ստեփանակերտին
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/1030270.jpg)
Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ հարվածներ են հասցնում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Ինչպես դեպքի վայրից հայտնեց «Արմենպրես»-ի թղթակիցը, Ստեփանակերտի քաղաքացիները տեղավորվել են ապաստարաններում:
Ադրբեջանի Զինված ուժերը նախորդող օրերին ևս հարվածներ են հասցրել Արցախի մայրաքաղաքին` թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: