Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է համացանցում մի քանի ժամ շարունակ շրջանառվող լուրին, թե Արցախում ծեծի են ենթարկել համասեռական Ջեյմ Մարկոսյանին:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և ՄԻՊ աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ հունվարի 5-ին այցելել են Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն՝ շնորհավորելու երեխաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և ծանոթանալու կենտրոնի պայմաններին:
«Կարծում եմ՝ հեշտ չի լինելու, քանի որ Ադրբեջանը վերջին ամիսներին փափուկ քաղաքականությունից անցում կատարեց ավելի կոշտ դիրքորոշման։ Քանի որ ՀՀ-ում ձևավորվել է նոր իշխանություն, նրա առջև կդրվեն նոր պահանջներ, որոնք, իհարկե, անկարելի կլինի կատարել, իսկ այդ պահանջն այն է, որը միշտ ասում է Ադրբեջանը՝ Արցախի հանձնումն Ադրբեջանին»։
Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:
Դադիվանքի վանական համալիրի եկեղեցու գմբեթներին վերականգնվել են խաչերը:
«Այս տարի շփման գծում իրավիճակը շատ ավելի հանգիստ է, բայց իհարկե, առանձին խախտումներ միշտ եղել են և երբևէ իսպառ չեն բացակայել»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ի պատասխան հարցի՝ այս տարի տոնական օրերին շփման գծում իրավիճակն ինչպիսի՞ն է, միջադեպեր գրանցվե՞լ են։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում hունվարի 2-ին ընդունել են աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։
Արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը կայուն է:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
2018 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբերական կայուն:
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով՝ վերջին շրջանում արցախաադրբեջանական սահմանին որոշ չափով նվազել է լարվածությունը, որի համատեքստում Ադրբեջանը համաշխարհային քաղաքականության մեջ Արցախի հարցում փորձում է դիրքավորվել՝ որպես ավելի «կառուցողական» կողմ։ Սակայն Ադրբեջանից հնչող հայտարարությունները և այնտեղ ընթացող ներքին քաղաքական քննարկումները լավատեսություն չեն հաղորդում։
Արցախի նախկին պաշտպանության նախարար, Արցախի ԱԻ նախարար Լևոն Մնացականյանը ամանորի շնորհավորական ուղերձ է հղել:
Արցախի Խորհրդարանում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և ընդդիմադիր «Շարժում-88» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հայոց բանակի ծառայակից ընկերներին։
Դեկտեմբերի 29-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներին են այցելել ու ամանորյա շնորհավորանքներ հղել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ու ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
«Բա ի՞նչ ես քննարկել, Երևանի տոնածառի սիրունությո՞ւնը։ Դուք նման բան հիշո՞ւմ եք, որ Տեր-Պետրոսյանից սկսած՝ մեր նախագահները գնան ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ ՌԴ նախագահների հետ հանդիպման և ասեն, որ Արցախի հարց չեն քննարկել»։
Նրա խոսքով` 2019-ին լուրջ հարցեր կան ծառացած ՀՀ իշխանությունների առջև հայ-ռուսական հարաբերություններում և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
«Դիրքերն առաջ բերելու մասին լուրերը խիստ չափազանցված են։ Ինչ վերաբերում է դիրքային աշխատանքներին, ապա դրանք տարվա ընթացքում անընդհատ էլ իրականացնում են։ Այլ բան է, որ պաշտպանության բանակը տարբեր փուլերում կանխարգելիչ քայլեր է ձեռնարկում առաջնագծի վերահսկողությունն անհրաժեշտ ձևով ապահովելու համար»:
Պատմության գիրկն է անցնում հերթական բանակային տարին: 2018 թվականն Արցախի զինված ուժերի համար անկասկած կհիշվի որպես արարումներով ու ձեռքբերումներով հարուստ ժամանակաշրջան:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին երեկոյան Երեւանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2018 թվականին միջազգային եւ հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների եւ մարզիչների պարգեւատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման:
Դեկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստված հուշագիրը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցի շուրջ։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամաբ՝ ՊԲ-ի հրամանատարը նաև շնորհավորել է դիրքապահ զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը` մաղթելով նոր տարում մարտական, բարոյահոգեբանական ու մասնագիտական որակների հետագա առաջընթաց և նոր հաղթանակներ:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 28-ին մասնակցել է սոցիալական ծրագրերով բնակարանների հատկացման ծրագրի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցությանը:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հրապարակել է իր իրավական դիրքորոշումը՝ հանրային ծառայողի արտահայտվելու ազատության վերաբերյալ:
«Այդ մարդը կամ չի պատկերացնում իր պաշտոնի կարևորությունը, որ ինքը Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան է, կամ էլ իր ձախողումները փորձում է քողարկել աննպատակ լայվերով»։
Նա արձանագրեց, որ այս տեղեկություններն ազդանշան են այն բանի, որ սահմանին ու շփման գծում զգոնությունը թուլացնել չի կարելի, քանի որ ռազմատենչ հռետորաբանությունը թուլացել է, բայց հակամարտության գոտում փաստացի իրավիճակ չի փոխվել։
«Եթե կարևոր չլիներ, թե այդ կառույցում ով է գլխավոր քարտուղարը, տարիներ շարունակ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները չէին պայքարի այդ պաշտոնի համար և իրենց կողմը չէին քաշի։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես շատ լավ գիտակցում է…»: