Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է ԼՂ հակամարտության գոտում անհապաղ մարդասիրական հրադադարի իր կոչը, միևնույն ժամանակ դատապարտում արտաքին կողմերի ներգրավվածությունը ԼՂ հակամարտության մեջ:
Ստեփանակերտից 24News-ի լրագրողները հաղորդում են, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի ժամ է՝ Արցախում է. բարդագույն իրավիճակում պատերազմի վարման բոլորի հմտությունները, փորձը, անձնական ջանքերը մեկտեղվում են հանուն հաղթանակի, հանուն Հայրենիքի սրբազան հողում արժանապատիվ ապրելու իրավունքի:
Սեպտեմբերի 28-ին պաշտպանության գոտու «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմը` դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի գլխավորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց` պատճառելով կորուստներ:
«Քանի որ ադրբեջանցիները իրենց զոհերի իրական քանակը ու անունները չեն հրապարակում, մերոնք հատուկ իրենց համար հավաքել են 243 չհայտարարված զոհերի ցուցակը՝ անուններով, սա առաջին մասն է»,– այս մասին գրում է Հովհաննես Մսվսիսյանը։
Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ծանր, բայց հերոսական փորձություն է, ոգու փորձություն մեր Հայրենիքի ու ժողովրդի համար, բոլորիս համար՝ մեծ ու փոքրի, տղամարդու և կնոջ, Հայաստանի և Արցախի քաղաքացու, թե սփյուռքահայի համար:
#ՊԲ Ժամը 15:50-ի սահմանում ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հանրահայտ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան, որը մշտապես բարձրաձայնել է Հայաստանի հանդեպ իր սիրո մասին, այս օրերին նույնպես Հայաստանի հետ է:
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը՝ Արցախում եւ Հայաստանում, դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը: Հարձակման մասշտաբները աննախադեպ են, թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ ըստ ռազմական փորձագետների 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որեւէ հատվածում, հակամարտության գոտիներից որեւէ մեկում:
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն արձագանքել է մեղադրանքներին առ այն, որ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում հայերին թիրախավորող անօդաչու թռչող սարքերում կիրառված են կանադական տեխնոլոգիաներ:
Աշոտ Ղուլյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից մեկ օր անց՝ սեպտեմբերի 28-ից, Հանքավանի «Զեփյուռ» ճամբար են տեղափոխվել Մարտակերտում, հարակից գյուղերում, Ասկերանում, Հադրութում թշնամու կրակի տակ հայտնված ու մի կերպ, ոմանք էլ՝ ոտաբոբիկ, իրենց տներից դուրս եկած մարդիկ: Ըստ Հանքավանի «Զեփյուռ» ճամբարի սեփականատեր Ռաֆիկ Հայրապետյանի՝ պատերազմական այս օրերին ավելի քան 120 մարդ է Արցախից տեղափոխվել և ապաստանել ճամբարում:
Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ ժողովրդին․ ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության օրակարգում կա Արցախի անկախության ճանաչման հարցը:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները»:
ԱԱԾ–ն փաստեր է ներկայացնում ռազմական գործողություններում թուրքական կողմի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության և վերջիններիս շրջանում առկա խուճապի վերաբերյալ
Արտաքին ագրեսիայի դեպքում թիվ մեկ խնդիրն է պաշտպանել բնակչությանը հարձակումից։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակառակորդին հզոր հարված է հասցվել», «Հակառակորդի խոշոր խմբավորում է ընկել հարվածի տակ, տասնյակ միավոր զրհատեխնիկա է ոչնչացվել», «Հրետանավորներ ես ձեր կյանքին մեռնեմ»։
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը Լեռնային Ղարաբաղում հակամարտող երկրների կողմից իր տարածքի վրա ցանկացած հարձակում անթույլատրելի է համարում: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է երկրի ԱԳՆ պաշտոնական կայքում:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
Լոնդոնի Ադրբեջանի դեսպանատան դիմաց Մեծ Բրիտանիայի հայ համայնքն իրականացնում է ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող բողոքի ակցիա: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց բողոքի ակցիայի մասնակից Սոնա Կլաջյանը՝ հավելելով, որ մեկ պահանջ ունեն. «Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիան վերանա»:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այսուհետ Արցախի կառավարությանը կից գործում է թեժ գիծ, որը կտա պատասխաններ Հայաստան-Արցախ ելք-մուտքի և տեղաշարժերի վերաբերյալ։
Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կոչով դիմել է հայությանը՝ առաջնագիծ մեկնելու և հայրենի հողը պաշտպանելու համար։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և, ընդհանրապես, միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի անհապաղ դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Միևնույն ժամանակ, նշում ենք, որ միջազգային հանրության բոլոր պահանջները և կոչերը լկտիաբար մերժվում են Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկչական կազմակերպությունների եռյակ դաշինքի կողմից։
Ամերիկյան պետությունների կազմակերպությունը վերջին 5 տարիներին ուշիուշով հետևել է Ադրբեջանի միակողմանի սպառազինության մրցավազքին, դա ԼՂ ուղղությամբ զինված վերջին ագրեսիայի նախապատրաստումն է եղել. հակամարտության սրման հարցում Ադրբեջանի լիարժեք պատասխանատվության վերաբերյալ հստակ ապացույց կա:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտերը ծանր են, բայց հաղթելու ենք»։
Միջազգային իրավունքի համառուսաստանյան ասոցիացիայի անդամ, փորձագետ Դենիս Դվորնիկովն անդրադարձել է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին: «Այս ամենն ավարտվելու է. և ավարտվելու է հօգուտ հայերի: Գլխավորը չխանգարել նրանց իրենից սահմանից ավելի հեռացնելու սրիկա ահաբեկիչներին: Չէ որ դրանք քաղաքակիրթ աշխարհի սահմաններն են»,- այս մասին նա գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
Կարծում եմ՝ պետք է հստակեցնենք, որ այս լայնածավալ պատերազմը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև է։ Ադրբեջանն, ըստ էության, ցանկանում է այս տարածքը մաքրել հայերից։
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհուրդը, քննարկելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիան, ընդունել է դիմում՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներին։
Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։