Հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվ վերջապես, Արցախի հարցով կոշտացրեք ձեր խոսքն ու կեցվածքը երկրից դուրս, քանզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունները վկայում են հակառակի մասին»:
«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ այդպես լինի, բայց նրան չի հաջողվելու, քանի որ, եթե ինչ-որ մեկը դառնալու է բանակցությունների կողմ, պետք է լինի գագաթաժողով, այսինքն՝ կողմերը պետք է տան իրենց համաձայնությունը»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության շրջանակներում Արցախ ժամանած Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիա պետության նախագահ Անատոլի Բիբիլովի հետ:
Զորքերի` մարտական կիրառման ու կենտրոնացման շրջաններում ծավալվելուն զուգահեռ, համապատասխան վայրերում ծավալվել են նաև նշված զորամասերի կառավարման և ապահովման մարմինները, որոնք ևս, ստեղծված և արագ փոփոխվող մարտական իրադրությանը համահունչ, ընդունել են որոշումներ, ճշգրտել սեփական անելիքներն ու խնդիրներ առաջադրել ենթականերին:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերում Ադրբեջանի պնդմանը, որ ղարաբաղյան ադրբեջանցիները նույնպես պետք է լինեն բանակցային սեղանի շուրջ:
Այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ – ՍՓՅՈՒՌՔ եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին, հետամուտ լինել Միացյալ և հզոր Հայաստանի ստեղծմանը:
Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է հարցին, որ որպես թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում իրեն սատարելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 27-30 տարածաշրջան այցելությունից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստում Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մայիսի 30-ին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. գործունեության, ինչպես նաև մարդուիրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մայիսի 30-ին գումարել է հերթական նիստը: Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նախորդ ամսին ՀՀ ԱԺ-ում կազմակերպված՝ հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական նիստին, ինչպես նաև մայիսին ԱԺ-ում մեկնարկած՝ 2018թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումներին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 30-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության պատվիրակությանը՝ վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Մայիսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Ակնայի հատվածում հայկական կողմից արձակված դիպուկահար կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ագիլ Ակիֆ օղլու Օմարովը, իրականությանը չի համապատասխանում:
Մեծագույն դժվարությամբ իմ մեջ հաղթահարելով երկար տարիների լռությունը՝ որոշեցի, այնուամենայնիվ, բարձրաձայնել այն ամենի մասին, ինչը, կարծում եմ, հուզում է շատերիս:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն արձագանքել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարությանը։
Արցախի նախկին եւ ներկա զինվորականությունը, որը մինչեւ վերջերս ԱՀ նախագահի պաշտոնում ուզում էր տեսնել Վիտալի Բալասանյանին, մտքափոխվել է:
Բաքվում անցկացվող Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի հետ կապված գործընթացները, մասնավորապես, այն, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ստիպված է եղել չմասնակցել խաղին, ինչպես նաև բազմաթիվ հայ երկրպագուների չեն կարողացել մեկնել Բաքու խաղը դիտելու, ևս մեկ անգամ ապացուցեցին, որ տասնամյակներ շարունակ հայատյացության սերմանմանն ուղղված պետական քաղաքականության բացասական հետևանքները չեն կարող հաղթահարվել մի ակնթարթում։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 29-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի շրջակայքում «Արարիչ» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Ճանաչիր քո հայրենիքը» խորագրով տոնական միջոցառմանը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 29-ին ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի անվան Ստեփանակերտի մանկական գրադարանի վերաբացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
«Չէի ցանկանա մտածել որ Ազատության հրապարակում տեղի ունեցածը, երբ Արցախի նախագահին ուղղված սպառնալիք է հնչեցվում, արտահայտում է Հայաստանի իշխանությունների տրամադրություները և առհասարակ կապ ունի իշխող ուժի հետ, որովհետև տրամաբանորեն միջադեպը չէր բխում Հայստանի իշխանությունների շահերից»:
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրում է:
Ներկա ներքաղաքական զարգացումները մտահոգության տեղիք են տալիս, որովհետև ինչ-որ տեղ խաթարում են մեր միասնականությունը:
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է բոլորին Հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը դարձած, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 27-ին Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստի ընթացքում քննարկվել են «Պետական գույքի մասնավորեցման 2019-2020թթ-ի ծրագրի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի ներկայացմամբ ու ԱԺ պատգամավորներ Վարդգես Ուլուբաբյանի և Սերգեյ Հարությունյանի հեղինակած՝ ««Ավելացված արժեքի հարկի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը:
Հանրահավաքի ժամանակ Ջիվան Աբրահամյանի հետ կապված դեպքը ՀՀ իրավապահների իրավասության տիրույթում է, քանի որ այն կատարվել է ՀՀ-ում: