Ինչ վերաբերում է օգնություն ցուցաբերելուն, ապա վստահ եղեք, որ առաջին օրից արել և անում ենք այն ամենն, ինչ հնարավոր է ու շատ ավելին, քան կարող եք պատկերացնել, ու չենք պատրաստվում ամեն օգնության ժամանակ «ստատուս» գրել այդ մասին։
Վահրամ Բալայանը՝ սահմանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. ՈւՂԻՂ
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկություններ է հաղորդում սահմանային իրավիճակի վերաբերյալ․ ՈՒՂԻՂ
Creative Armenia մշակութային հիմնադրամը հայտարարում է «Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհների մրցույթ, որին կարող են դիմել, կինոգործիչները, լուսանկարիչները, գրողները և բոլոր արվեստագետները, ովքեր ցանկանում են խթանել Արցախի մասին իրազեկումը։
Ռուսաստանի Դաշնությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սկսված ռազմական գործողությունների առաջին րոպեներից հետևում է իրադարձություններին և մշտական կապի մեջ է հակամարտության մեջ ներգրավված բոլոր պետությունների հետ:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը:
Ադրբեջանական դիրքի գրավումը
Մեր զինծառայողները աներևակայելի կամք են դրսևորում՝ անընդհատ, գրեթե չդադարող պատերազմում բացառիկ խիզախություն դրսևորում»։
Օրվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվել են մարտական գործողությունները: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենց հմուտ գործողություններով շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել նախահարձակ թշնամուն, ինչի արդյունքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, հյուսիսային և հարավային ուղղություններում՝ 1-ական «ՏՕՍ 1» տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ:
Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները հոկտեմբերի 1-2-ին կայանալիք գագաթնաժողովում երրորդ երկրներին կոչ են անելու չխառնվել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
ԵՄ գագաթնաժողովի նախօրեին Եվրոպական Խորհդի նախագահ Շառլ Միշելը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ԼՂ հակամարտության հարցով:
Սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկություն է ստացել, որ նույն օրը ադրբեջանական զինված ուժերի կողմից Մարտակերտ քաղաքի քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով երեք քաղաքացիական անձ է զոհվել՝ երկու կին և մեկ տղամարդ, իսկ մեկը՝ վիրավորվել է:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Հակառակորդը չհասնելով հաջողության, փոխում է գործելաոճը: Բայց մեկ է պարտվելու են»:
«Սովորաբար չեմ սիրում քաղաքական որեւէ հայտարարություն անել, քանի որ իմ «աշխատանքն» է համախմբել մարդկանց՝ սեր տարածելով երաժշտության միջոցով: Բայց շատ դժվար է լռություն պահպանել, երբ մարդիկ, ում ճանաչում ես, անմեղ, խաղաղ բնակիչներ հարձակումների, հրետակոծման, ռմբակոծման են ենթարկվում Ադրբեջանի լայնամասշտաբ մարտական գործողությունների ընթացքում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների վերաբերյալ հատուկ նամակ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Շեյխ Համադ բին Իսա Ալ Խալիֆային:
ԱՄՆ Կոնգրեսի բազմաթիվ անդամներ՝ ինչպես Սենատից, այնպես էլ Ներկայացուցիչերի պալատից, հայտարարություններ են տարածել, որոնցով դատապարտում են Ադրբեջանին և Թուրքիային՝ ազատ և անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար, հարձակում, որն ընդլայնվեց նաև դեպի Հայաստան:
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ, Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 1992-1993թթ պաշտպանության նախկին նախարար, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն ու 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը մեկնել են Արցախ:
«Матч ТВ»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին Telegram-յան ալիքում մեկնաբանել է Թուրքիայի դերը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում։
Աշխարհի խոշորագույն երիտասարդական-քաղաքական կազմակերպությունը՝ Սոցիալիստ երիտասարդների միջազգային միությունը, որին անդամակցում է ՀՅ Դաշնակցության երիտասարդականը, հատուկ հայտարարությունով խստորեն դատապարտել է Արցախի վրա ադրբեջանական հարձակումը։
«Թշնամին իր քթին պետք է ստանա. այստեղ չի՛ կարող լինել նիկոլական, սերժական, քոչարյանական». Արմեն Աշոտյան
Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդի մոտ են հայտնվել մեր հայրենակիցների մոտ առկա մի քանի բջջային հեռախոսներ, որոնցում գրանցված կոնտակտային հեռախոսահամարների բաժանորդներին ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգեր են իրականացնում և փորձում Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ ստանալ, ինչպես նաև նպատակ են հետապնդում խուճապային տրամադրություններ առաջացնել հասարակության շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ լրատվական ծառայությունը:
Արցախի պաշտպանության բանակը խոցել է հակառակորդի հենակետերը և մարտական տեխնիկան: Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով տեսանյութ։
Հայաստանի ամերիկյան համալսարանը սգում է իր սիրելի ուսանող Շավարշ Մուրադյանի մահը, որը զոհվել է մեր հայրենիքը հերոսաբար պաշտպանելիս: Այս մասին ասված է ՀԱՀ ֆեյսբուքյան էջում։
Ես ասում էի, որ լավ կլիներ, եթե Թուրքիան խորհուրդ տա, այլ ոչ թե ներգրավվի պատերազմում և իր զինվորականներին, գեներալներին, վարձկաններին, մարտիկներին, ինքնաթիռներն ուղարկի Լեռնային Ղարաբաղ: Սակայն նրանք ճիշտ հակառակն են անում: Այսպիսի պայմաններում ինչպե՞ս կարող են նրանք հանդես գալ որպես միջնորդ: Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ երեկ Արցախ է մեկնել նաև վերջինիս կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը:
Ռուս զինվորականներն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին: