Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փառապանծ ճանապարհ անցած մեր գեներալների անունների՝ լրատվական որոշ կայքերի կողմից շահարկման բոլոր փորձերն անընդունելի են: Պատերազմում նրանց ներգրավվածության աստիճանի վերաբերյալ արվող ենթադրություններն ու դրանցից բխող սխալ եզրահանգումները միայն թյուր տրամադրություններ են հրահրում հասարակության մեջ:
Արցախյան պատերազմի այս դժվարին փուլում առավել առանցքային է դիվանագիտական ճակատում մեր ունեցած ողջ ռեսուրսի կոնսոլիդացիան: Մասնավորապես, անհրաժեշտ է խոսել նախկին նախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Վարդան Օսկանյանի հետ, գտնել տարբեր ուղղություններով նրանց հնարավոր ֆորմալ կամ ոչ ֆորմալ ներգրավման կերպը:
«Իրատես» թերթը գրում է․ «Ապացուցելու կարիք չունի այն միտքը‚ որ ցանկացած պատերազմ լուրջ կատալիզատորի դեր է խաղում շատ գործընթացներում‚ բացահայտում է տվյալ հասարակության‚ ժողովրդի զարգացման իրական միտումները‚ մոտիվները՝ զտելով հասարակության մասին պատկերացումները և ի հայտ բերելով հասարակության իրական ներուժը‚ ռեսուրսներն ու հեռանկարը։ Այս առումով ընթացող պատերազմը‚ թերևս‚ բացառություն չէ։ Եվ արդեն իսկ անցած մեկ ամսվա ընթացքում շատ բաներ ի հայտ են եկել‚ միմյանցից տարանջատվել են ձևականն ու իրականը։ Առաջին եզրակացություններից մեկը‚ որ մենք կարող ենք արձանագրել‚ հասարակության բավականին ստվար զանգվածի կոնֆորմիզմն է։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա առթիվ ուղերձ է հղել:
Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջարկել է դադարեցնել իր բանակի առաջխաղացումը Ղարաբաղում, բայց այս խաղաղ պլանի տակ դավադրություն կա:
ԱՄՆ-ն կոչ է անում արտաքին կողմերին զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց և աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 22:10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին, որի հետևանքով ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը զոհվել է, ևս 5 աշխատակիցներ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ճիշտ է ՝ պատերազմը շատ դաժան է, բայց մեր հայոց բանակը կարողանում է փայլուն հաղթանակներ տանել։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը չի կարող ասել, թե ինչով է պայմանավորված ԱՄՆ-ի դեսպանատան այն հայտարարությանը, որում նա զգուշացնում է իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի մի շարք բնակավայրեր:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ միջազգային հանրությունը պարզապես բարձրաձայնեց տարածաշրջանում ահաբեկիչների առկայության մասին, բայց որևէ գործնական քայլ չարեց, ինչն էլ բերեց նրան, որ հիմա Ֆրանսիայում է ահաբեկչություն տեղի ունենում: «Չգիտես ինչու՝ արդեն վայ-վույները սկսվել են: Դրանք երկակի ստանդարտներ են: Հիշո՞ւմ եք՝ երբ Փարիզի Աստվածամոր տաճարը վառվեց՝ ամբողջ աշխարհով մեկ լացուկոծ էր, Շուշիի տաճարը երկու անգամ ռմբահարվեց՝ […]
«Միայն այս արցախցի կինն ու նրա երկու հարևանները որոշեցին իրենց գյուղից չփախչել։ Ադրբեջանցիները գրավեցին այդ գյուղը։ Այս կինը տեսել է, թե ինչպես են ադրբեջանցիները մահապատժի ենթարկել իր երկու ընկերներին՝ մեկին գլխատել, մյուսին՝ գնդակահարել։ Նա փախել է այն հագուստով, որը որ հագին էր։
Այսօր ամբողջ օրը մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ամբողջ երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ:
Արցախում թշնամու ագրեսիան ետ մղելիս զոհված Արտուշ Կնյազյանը Շիրակի մարզի Ազատան համայնքից էր, 1 տարի 3 ամսվա զինծառայող: Նրա հորաքրոջ ամուսինը՝ Սմբատ Բաղդասարյանը, 168.am-ի հետ զրույցում Արտուշին բնութագրելիս հատկապես շեշտեց, որ նա չափից դուրս համեստ էր.
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն մտահոգված է, թե ինչու Ֆրանսիան խիստ սանկցիաների չի ենթարկում Թուրքիային:
Արծրուն Հովհաննիսյանի, Աննա Նաղդալյանի և կամավորական Միքայել Միքայելյանի ճեպազրույցը՝ Ուղիղ
Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում Թել Ավիվում՝ իրենց բողոքն արտահայտելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ:
Հիմնականում ընտանիքի անդամները կապ են հաստատում և անհետացման, երկար ժամանակ տեղեկություն չունեցող զինվորների մասին տվյալներ են փոխանցում, որոշ դեպքերում նաև հանգամանքներ, թե որտեղ է վերջին անգամ եղել, ինչ տեղեկություններ է փոխանցել: Դրան գումարվում է նաև համածառայակիցների փոխանցած տեղեկատվությունը: Որոշ դեպքերում նաև հեռախոսազանգերը կարող են ինֆորմատիվ լինել: Եվ արդեն փաստերի համադրմամբ հետևություններ ենք անում, փորձում ենք կանխավարկած կառուցել, թե արդյո՞ք հնարավոր է, որ ողջ հայտնված լիներ թշնամու տիրապետության ներքո:
Եվրոպական խորհրդարանի առաջատար կուսակցությունները կոչ են անում Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման միջազգային վերահսկողության արդյունավետ մեխանիզմ ներդնել:
Ժնևի, Վիեննայի և Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց հայ համայնքի ներկայացուցիչները միաժամանակ մեկ ժամ լուռ ակցիա են կազմակերպել` ի աջակցություն Արցախի և ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի:
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն համոզված է՝ եթե Ադրբեջանը դադարի հարձակումն Արցախի վրա, հակամարտությունն անմիջապես կվերջանա:
Եթե որևե պատճառով կատարվել է վարկի մարման նպատակով հաշիվներից ավտոմատ գանձում, վարկառուները կարող են դիմել համապատասխան սպասարկող բանկ՝ հարցի կարգավորման նպատակով:
«Թուրքիայի՝ Մեծն Թուրանի գաղափարները միայն Հարավային Կովկասի նկատմամբ հավակնություններով չեն սահմանափակվելու և մոտենալու են նաև Ռուսաստանին»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին` պատասխանելով հարցին, թե ընդհանրապես ինչ արդյունքներ կարելի է ակնկալել Ղարաբաղյան հակամարտության շրջանակում Թուրքիայի միջնորդական ջանքերից։
Արցախից ժամանակավոր Արզնի 7-րդ փողոցի 1-ին տանը բնակվող, 5 անչափահաս երեխա ունեցող ստեփանակերտցի ընտանիքին օգնություն է անհրաժեշտ՝ հիմնականում գումարի տեսքով։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին զգուշանալ Հայաստանի տարածքով ուղևորվելիս:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի՝ հոկտեմբերի 29-ին Ժնևում ծրագրված հանդիպումը չի կայանալու:
Երեւանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը: