Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն 24 ժամ է Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ՝ կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից։
«Իրավունք» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանի կողմից այս փուլում լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, ըստ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի, քիչ է.
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Ադրբեջանի ՊՆ–ի հետ կապ ունեցող այս կայքը նոր ռեպորտաժ է դրել Լաչինի միջանցքում ստեղծված իրադրության մասին: Նրանք հիշել են, որ դեռ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ արդեն խաղաղապահները շարժվում էին Արցախի ուղղությամբ:
Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ ադրբեջանցի զինծառայողները արգելափակում են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անցումը և եթե միջազգային հանրությունը չարձագանքի հրադադարի ռեժիմի այս նոր խախտմանը, Արցախի հայ բնակչությունը մեծ վտանգի տակ է։
Ադրբեջանական հատուկ ծառայություններն Արցախի Հանրապետության բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում։
«Ամբողջ աշխարհը ևս մեկ անգամ կհամոզվի, որ խաղաղապահները, թեկուզ ռուսները, անհրաժեշտ են Ղարաբաղում խաղաղության պահպանման համար: Տարածաշրջանից նրանց դուրսբերման հարցը պետք է լուծել բանակցություններով», – նշել է Գասիմլին:
Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի` Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները` երեկ՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ, այսպես կոչված, բնապահպաններ ու լրագրողներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը շարունակվում է մինչ այժմ: Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սադրիչ գործողությունները միտված են Արցախը հայաթափելու, այն իր կազմի մեջ բռնի կերպով ընդգրկելու մշակված ծրագրերի իրականացմանը:
Արդեն 24 ժամ է ադրբեջանցիները փակել են Բերձորի ճանապարհը՝ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։
Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը տեղեկացնում է․ «Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում: Ցուցված է նրանց բուժումը և հետազոտությունները շարունակել Երևանում:
Իրավիճակը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին չի փոխվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:
Արցախի ներքին գործերի ոստիկանությունից հայտնում են, որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է։
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել։
Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը լուսանկար է հրապարակել՝ ի ցույց դնելով Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիների իրական մոտիվացիաները։
Ադրբեջանի իբր «քաղաքացիական» ու «բնապահպանական» շարժում ներկայացնող անձանց կողմից այսօր՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 10.30-ից կրկին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն ադրբեջանական իշխանությունների անմիջական կազմակերպմամբ է։
Բոլոր մասնակիցները միաձայն շեշտադրել են Արցախի իշխանությունների վճռականությունը պաշտպանելու Արցախի ժողովրդի կենսական շահերն ու իրավունքները: Որոշում է կայացվել առավոտյան հրավիրել Անվտանգության խորհրդի և Ազգային ժողովի նիստեր:
Ամիսներ առաջ պատերազմական 2 դրվագով մեղադրանք առաջադրվեց 2020-ի հոկտեմբերի 27-ից ՊԲ հրամանատարի լիազորությունները ստանձնած Միքայել Արզումանյանին:
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ ՆԳ նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։
Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում:
Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանն այն կարծիքին է, որ միջազգային հարաբերությունների առկա բնույթը հաշվի առնելով՝ Ադրբեջանի սադրանքներն Արցախում բնական են:
Երբ կռվում են փղերը, տուժում է խոտը. խոտ մի՛ եղիր՝ ոտնատակ չլինես. Շավարշ Քոչարյան
«9 միլիարդ դրամ պարգևավճար ստացած ոստիականները՝ կարմիր և սև բերետավորերը, ջանասիրաբար բացում էին Արցախը Ադրբեջանի կազմում չտեսնողների փակած երևանյան փողոցները, բայց այսօր այդ նույն ոստիկանները՝ այդ կարմիր և սև բերետավորները, չեն բացում ադրբեջանցիների փակած փողոցները. սա է Փաշինյանի իշխանության վերաբերմունքը Արցախի վերաբերյալ»,- ասաց Դանիելյանը։
Դեկտեմբերի 12-ին, Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել։
Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Ժնևի ՄԱԿ գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասին։
500 ադրբեջանցի գիշերելու է Լաչինի միջանցքում. ահաբեկչությամբ փորձում են հանել հայերին Արցախից․ Տաթևիկ Հայրապետյան
Ստեփանակերտ-Գորիս մայրուղին առավոտյան ժամը 10:30-ից փակ է. իսկ սադրանքի հեղինակը դարձյալ ադրբեջանցիների մի խմբակ է, որը բնապահպանական շղարշի տակ երկու օր առաջ արդեն մեկ անգամ նույնատիպ սադրանքի կարճատև փորձ արել էր:
Հայաստանից Արցախ երթևեկող հարյուրավոր քաղաքացիների մի մասը ժամանակավոր մնացել է Գորիսում։
«168 TV» ուղիղ եթերում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Բերձորի ճանապարհի փակմանն ու ռուս խաղաղապահների կողմից ընթացող բանակցություններին։
«Լույս» հիմնադրամի Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում այսօր ստեղծված իրավիճակը` Արցախից ձեռքերը լվալու քաղաքականության հետևանք․․․