Վերոգրյալի մասին առաջիկայում համապատասխան հայտարարությամբ հանդես կգա նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը:
Արցախի օկուպացված տարածքներում հայտնաբերված ականների և պայթուցիկ զինամթերքի մեծ մասն արտադրվել են հայկական «Հայկ Մեկ» ընկերության կողմից, որը հիմնվել է 1991-ին և կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում:
Խոսելով Ստեփանակերտ- Գորիս ճանապարհի փակման միջադեպի մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ նման սադրանքների պետք է պատրաստ լինենք:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում եւ 15-րդ լիագումար նիստում:
Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 10 ելք: Հայտնաբերվել է շուրջ 1326 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ սադրանքները, պարտադրանքները շարունակական են, և այդ ամենի վառ ապացույցն այն փաստաթուղթն էր, որն ընդունել էր Ադրբեջանի խորհրդարանը նոյեմբերի 8-ին։
Արցախի Հանրապետության ոստիկանության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 4-ին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Բեռնատար մեքենաներից բացի, շարասյան մեջ եղել է մեկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներով։
Խրախուսված հինգ հետազոտություններն էլ Հայաստանից են, որոնք ներկայացնում են գիտահետազոտական տարբեր հաստատություններ, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Հայկական կողմը դեկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկորներ և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր։
Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը անդրադարձել է ադրբեջանական կողմի կեղծ պնդումներին, որոնց պատճառով դեկտեմբերի 3-ին փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Բեգլարյանը վստահեցնում է, որ ադրբեջանցիների կողմից շահարկվող բնապահպանական խնդիրներն Արցախում չկան։ Արցախի պետնախարարի խորհրդականը թեմային անդրադարձել է «Տելեգրամ»-ի իր ալիքում կատարած գրառմամբ։
Միջադեպի մասին տեղեկացված է նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրում նշված է, որ Ինյարիտուն «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվում է Արցախին ցուցաբերած քաղաքական աջակցության համար։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է:
Որևէ խաղաղության պայմանագիր՝ առանց զուգահեռ, նույն վայրկյանին կնքվելիք սահմանազատման մասին փաստաթղթի կամ դրույթի, մեզ համար անընդունելի է։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը ստանալու է ոչ միայն Արցախը և նույնիսկ միջանցքը, այլև օրինականացնելու է մոտավորապես մինչև 1000 քառակուսի կմ տարածք, որն օկուպացրել է ՀՀ-ում։ Պետությունն ընդունել է մոտ 210 քառակուսի կմ-ի կորուստը՝ նախ 42, ապա 167 քառակուսի կմ-ի զավթումը։ Նրանք մոռանում են, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները հենց այնպես տվել են Ադրբեջանին, հետո էլ հիմնավորել, որ այդ ճանապարհներն իբր նրանցն են։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։
«Իրենք վախենում են ասել Արցախի Հանրապետություն՝ ոչ թե միջազգային հանրության արձագանքների պատճառով, այլ կոնկրետ երկու պետությունից են վախենում՝ Ադրբեջանից և Թուրքիայից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Լիսագոր գյուղը, ի տարբերություն Արցախի մյուս գյուղերի, թշնամու սադրանքների թիրախում հաճախ չի հայտնվում, սակայն մյուս գյուղերի նման՝ թշնամուց ամեն ինչի սպասում է։
Կեսօրին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Տեղեկությունը հայտնել էր Արցախի տեղեկատվական շտաբը։
Ադրբեջանական զինծառայողները Արցախ-Հայաստան միակ ճանապարհը փակել էին պահանջելով՝
Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու քայլն ադրբեջանական կողմի հերթական սադրանքն է, որով բնապահպանական խնդրի քողի տակ փորձում են հոգեբանորեն ահաբեկել Արցախի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև ստվեր գցել ՌԴ խաղաղապահ առաքելության վրա:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել։
Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ահաբեկման և ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է։
Ադրբեջանցիներն Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակել են՝ որպես հիմք ներկայացնելով Արցախում ընդերքի շահագործման հետ կապված հնարածին խնդիրները։
Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Ադրբեջանի հերթական սադրանքն է համարում Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու քայլը:
Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված «Զանգեզուրյան միջանցքը» բազմաքայլ ռազմաքաղաքական կոմբինացիայի մաս է:
Աբրահամ Գասպարյանը գրում է․ Թշնամին փակել է Ստեփանակերտ տանող ճանապարհը՝ Շուշիի կողմից: Պատճառաբանությունն էական չէ: Թուրքերեն իմացողները կհասկանան՝ ss (sike sike) բացելու են, ինչպես փակեցին: Այս և նմանատիպ այլ քայլեր սպասվում են: Վաղը նույնն անելու են Ջերմուկի (կամ մեկ այլ վայրի) ճանապարհին: Ինչի՞ց ոգևորվեց թշնամին. – ՌԴ ԱԳնախարարի վերջին սկանդալային (մեզ համար՝ արդեն սովորական) բացահայտումը, […]
Այս պահին Բերձորի միջանցքի արգելափակված հատվածում տեղի են ունենում բանակցություններ ռուս խաղաղապահների և իբր «խաղաղ» ադրբեջանցիների միջև:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին:
Քիչ առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ փակ է Շուշի-Քարին տակ խաչմերուկը. քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: