
Աճառյան փողոցում բшխվել են «Nissan», «Ford» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Ford» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան։
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել «Nissan» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։