Կանցնեն տարիներ, մենք էլ կանցնենք, բայց մեր պայքարը պիտի դառնա նոր ապագայի երաշխիքը ու հազարամյակներից մեր բաժին հասած առաքելության աղբյուրը:
Ուզում ենք, որ էլ կռիվ չլինի․ արցախցի փոքրիկների երազանքը՝ գլխավոր տոնածառի լույսերը վառելիս
Արցախի բնիկ ժողովուրդը հայ ժողովուրդն է, մեզանից յուրաքանչյուրի անբաժան մասը:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը Արցախում հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Միյատովիչն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
Այցերի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ նաև բուժանձնակազմների հետ, որոնց ընթացքում գործադիր տնօրենները ներկայացրել են բուժհիմնարկների գործունեությունը։ Նախարարը լսել է նրանց կողմից բարձրացված հարցերը, քննարկվել են առկա խնդիրներն ու լուծման տարբերակները։
Կաթոլիկ եեկեղեցու Աուգսբուրգի եպիսկոպոս Բերտրամ Մայերը, որը ղեկավարում է Համաշխարհային եկեղեցու Գերմանիայի եպիսկոպոսական համաժողովը, պահանջել է դատապարտել Ադրբեջանին Գերմանիայի և Եվրամիության կողմից՝ նշելով. «Լեռնային Ղարաբաղի տարածքը փակելով՝ Ադրբեջանն ավելի է բորբոքում հակամարտությունը»: Այս մասին հայտնում է Կաթոլիկ լրատվական գործակալությունը (KNA)։
Երանի սեփական տանը պայքարողներին և շնորհակալություն նրանց անկոտրում կեցվածքի համար: Հավերժական պետականությանն ու Հայրենիքին արժանանում են պայքարող ազգերը:
Արցախցին ամուր ու անսասան կանգնած է իր հողին, և արդար է նրա պայքարը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 25-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ավելի վաղ Ամատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել օտարերկրյա 4 քաղաքացի։
Genesis Armenia-ն 2 տարվա ընթացքում իրականացրել է 10 ծրագիր, որից 9-ը` Արցախում
Այս պահին սարսափելի հումանիտար ողբերգություն է ծավալվում. Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող կենսական նշանակության ճանապարհի 19-օրյա շրջափակման պատճառով Արցախի 120.000 հայ բնակչությունը լիովին կտրվել է արտաքին աշխարհից՝ առանց սննդի, դեղորայքի և վառելիքի պաշարների։
Արցախի Հանրապետությունը շարունակելու է ջանքեր գործադրել իր ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանունակությունը ամրապնդելու համար` համադրելով սեփական կարողություններն ու Ռուսաստանի Դաշնության Խաղաղապահ առաքելության հնարավորությունները;
Արցախի պետնախարարը հայտարարել է, որ չի ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին, մնալու է ու պայքարելու է.
ԿԽՄԿ–ի աշխատակիցները նրանց տեղափոխելու համար դիմել են համապատասպան օտարերկրյա ներկայացուցչություններ և այլ կառույցներ։
Մենք մեր տանն ենք, չենք հանձնվելու. Ծովինար Բարխուդարյան
Լուռ եք, չեք տեսնում. մարտակերտցի կնոջ կոչը միջազգային հանրությանը։
Այսօր մեզ անհրաժեշտ է 88-ի համախմբվածությունը. հադրութցի կին
Ֆոտոշարք` Ստեփանակերտի հրապարակից
Համաժողովրդական հանրահավաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում. ՈւՂԻՂ
Այսօր Արցախի ամբողջական շրջափակման 14-րդ օրն է։
«Ժողովուրդը որոշել է գալ Ստեփանակերտից, այդ կեղծ բնապահպանների հետ խոսել, համոզել: Ինձ թվում է՝ դա անիմաստ է, որովհետև նրանք ոչ թե բնապահպաններ են, որ ինքնակամ եկել են, այլ վարձու մարդիկ են, որոնք եկել են բնապահպանի անվան տակ՝ այդ ակցիան անելու: Դա պատերազմի մի ուղղություն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը՝ շեշտելով, որ գնում է նաև տեղեկատվական պատերազմ, ուստի, պետք է հասկանալ՝ ինչպես պայքարել սրա դեմ:
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր TEMPI պարբերականին՝ ներկայացնելով ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Նա ընդգծել է, որ իրավիճակը բարդ է, սակայն արցախահայությունը մտադիր չէ հանձնվել և շարունակելու է պաշտպանել սեփական հողում ապրելու իր իրավունքը:
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն շնորհավորել է Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ չմոռանալով հայերի մասին։
Ստեփանակերտի հրապարակից կոչ եմ անում 14:00 ընտանիքներով գալ ցույցի. Ռուբեն Վարդանյան
Արտերկրում բնակվող մեր մի շարք հայրենակիցներ Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու և Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը փակելու վերաբերյալ փորձում են տեղեկացնել օտարերկրյա դիվանագետներին, մշակույթի գործիչներին, մարզիկներին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին բարձրաձայնեն՝ դատապարտելով հերթական անմարդկային քայլը, ու հասնեն այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն:
Եթե նախկինում հաջողություն էր համարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը Ստեփանակերտ, ապա այսօր հաղթանակ է որակվում Արցախի նախագահի մուտքն իր իսկ ղեկավարած երկիր, այն էլ՝ մի քանի օր սպասելուց հետո։ Եթե նախկինում Արցախ էին այցելում ամենատարբեր երկրների պատգամավորներ, ապա այսօր Արցախ չեն կարողանում մուտք գործել այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները։
Արցախի շրջափակումը, Ալիևի ագրեսիան, գազանավթային շահերը և ՀՀ իշխանությունների անգործությունը. ՈւՂԻՂ
168.am լրատվական-վերլուծական կայքը համագործակցություն է սկսել անգլալեզու Groong փոդքասթի հետ։ Արցախում տիրող ճգնաժամի լույսի ներքո, երբ Արցախում 120 հազար հայ շարունակում է շրջափակված մնալ, Groong փոդքասթի համահեղինակ Հովիկ Մանուչարյանը զրուցելու է քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ:
«Երբ նայում ենք ԱԺ նիստերը, լսում ՔՊ-ականների ելույթները, այս մարդիկ տեղյակ չեն նույնիսկ վերջին 20 տարվա պատմությունից, իրենց մտածողությունն ուրիշ ուղղությամբ է զարգացած, Արևմուտքի նկատմամբ ունեն բացառիկ սեր: Ես չեմ ասում, որ մենք պետք է Արևմուտքի նկատմամբ թշնամական վերաբերմունք ցույց տանք: Ես ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ ռուսատյաց, ո՛չ արևմտամետ եմ, ո՛չ արևմտատյաց, այնպես որ, ինձ համար ծիծաղելի է այն օրակարգը, որ Հայաստանի քաղաքական խոսույթում կա: Այս խոսույթը ցույց է տալիս մեր քաղաքական իշխող խավի կատարյալ քաղաքական տհասությունը»։
168․am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ռուս-ադրբեջանական բանակցությունները, ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն կա, ինչը պայմանավորված է այն քննադատություններով, որոնք հնչում են Ռուսաստանի քաղաքականության և այս փուլում՝ նաև ռուս խաղաղապահների հասցեին։