Ակնայի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Բերձորի (Լաչինի) միջանցքին․ «Թաթոյան» հիմնադրամ
Ակնայի (Աղդամի) ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Բերձորի (Լաչինի) միջանցքին:
Ա․ Միջանցքը երաշխավորում է Արցախի էթնիկ հայերի ինքնության պահպանումը։
Բ․ Ակնայի ճանապարհը կշրջանցի Ադրբեջանի նկատմամբ իրավական արգելքները, որոնք գործում են միջանցքի պարագայում։
Գ․ Ադրբեջանի կողմից միջանցքի նկատմամբ միջազգային անվտանգության իր պարտավորությունների շրջանցումը կխոչնդոտի բանակցած ցանկացած բանաձևի իրագործում:
Ակնայի Ճանապարհը կօգտագործվի Ադրբեջանի կողմից՝ ուժեղացնելու իր հակահայկական քաղաքականությունը
Ա․ Ադրբեջանը կօգտագործի Ակնայի ճանապարհը՝ Միջանցքը անօգտագործելի դարձնելու համար
Բ․Ադրբեջանը կօգտագործի Ակնայի ճանապարհը՝ Ադրբեջանից Արցախի հայերին ամբողջական կախվածության մեջ դնելու համար։
Գ․ Ակնայի ճանապարհը գործիք կդառնա Ադրբեջանի կողմից արցախահայությանը ճնշելու համար։
Դ․ Ադրբեջանը կօգտագործի Ակնայի ճանապարհը՝ Արցախի ներսում հատուկ ռազմական գործողություններ իրականցնելու համար։
Ե․ Ադրբեջանը կօգտագործի Ակնայի ճանապարհը՝ Արցախի հայերի առևանգումներ իրականացնելու համար` չլինելով կաշկանդված որևէ բանով:
Ակնայի ճանապարհը բացում է Ադրբեջանի կամայականության և որևէ բսնով չսահմանափակված վարքագծի լիարժեք իրական հեռանկար։
Ա․ Ակնայի ճանապարհը չի ունենա որևէ այլ երրորդ կողմի հակակշիռներ և վերահսկողություն՝ Ադրբեջանի իշխանության կամ վարքագծի նկատմամբ:
Բ․ Գոյություն չի ունենա ներքին վերահսկողություն նաև կամայականությունների նկատմամբ։
Գ․ Ակնայի ճանապարհի բացումը կլեգիտիմացնի Ադրբեջանի անպատժելիությունը և կվերացնի թափանցիկությունը՝ որպես ընդդեմ կամայականության մնացած միակ միջոց:
Այս հրատապ զեկույցը պատրաստվել է ԱՄՆ հայտնի փաստաբաններ Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնեանի(Karnig Kerkonian) անմիջական մասնակցությամբ:
🇦🇲, 🇺🇸, 🇷🇺
ՀՐԱՏԱՊ ԶԵԿՈՒՅՑ
Ակնայի (Աղդամի) ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Բերձորի (Լաչինի) միջանցքին:Ա․ Միջանցքը երաշխավորում է Արցախի էթնիկ հայերի ինքնության պահպանումը։
Բ․ Ակնայի ճանապարհը կշրջանցի Ադրբեջանի նկատմամբ իրավական արգելքները, որոնք գործում են միջանցքի պարագայում։
Գ․ Ադրբեջանի կողմից միջանցքի նկատմամբ միջազգային անվտանգության իր պարտավորությունների շրջանցումը կխոչնդոտի բանակցած ցանկացած բանաձևի իրագործում:
Ակնայի Ճանապարհը կօգտագործվի Ադրբեջանի կողմից՝ ուժեղացնելու իր հակահայկական քաղաքականությունը
Ա․ Ադրբեջանը կօգտագործի Ակնայի ճանապարհը՝ Միջանցքը անօգտագործելի դարձնելու համար
Բ․Ադրբեջանը կօգտագործի Ակնայի ճանապարհը՝ Ադրբեջանից Արցախի հայերին ամբողջական կախվածության մեջ դնելու համար։
Գ․ Ակնայի ճանապարհը գործիք կդառնա Ադրբեջանի կողմից արցախահայությանը ճնշելու համար։
Դ․ Ադրբեջանը կօգտագործի Ակնայի ճանապարհը՝ Արցախի ներսում հատուկ ռազմական գործողություններ իրականցնելու համար։
Ե․ Ադրբեջանը կօգտագործի Ակնայի ճանապարհը՝ Արցախի հայերի առևանգումներ իրականացնելու համար` չլինելով կաշկանդված որևէ բանով:
Ակնայի ճանապարհը բացում է Ադրբեջանի կամայականության և որևէ բսնով չսահմանափակված վարքագծի լիարժեք իրական հեռանկար։
Ա․ Ակնայի ճանապարհը չի ունենա որևէ այլ երրորդ կողմի հակակշիռներ և վերահսկողություն՝ Ադրբեջանի իշխանության կամ վարքագծի նկատմամբ:
Բ․ Գոյություն չի ունենա ներքին վերահսկողություն նաև կամայականությունների նկատմամբ։
Գ․ Ակնայի ճանապարհի բացումը կլեգիտիմացնի Ադրբեջանի անպատժելիությունը և կվերացնի թափանցիկությունը՝ որպես ընդդեմ կամայականության մնացած միակ միջոց:
Այս հրատապ զեկույցը պատրաստվել է ԱՄՆ հայտնի փաստաբաններ Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնեանի(Karnig Kerkonian) անմիջական մասնակցությամբ:
Զեկույցի ամբողջական տարբերակը`
📌 https://tatoyanfoundation.org/wp-content/uploads/2023/08/opening-of-the-Akna-road-is-an-existential-threat-for-Artsakh-Armenians-1.pdf:
🇺🇸
URGENT REPORT
Opening of the Akna (Aghdam) road is an existential threat for Artsakh Armenians and not an alternative to the Berdzor (Lachin) corridor.This urgent report was prepared in direct collaboration with outstanding U.S. lawyers Garo Ghazarian and Karnig Kerkonian.
🇷🇺
СРОЧНЫЙ ДОКЛАД
Oткрытие дороги Акна (Агдам) не являестя экзистенциальной угрозой для армян Арцаха и не является альтернативой Бердзорскому (Лачинскому) корридору.Этот срочный доклад подготовлен при непосредственном участии известных американских юристов Гаро Казаряна и Карнига Керконяна.
📌 https://tatoyanfoundation.org/wp-content/uploads/2023/08/opening-of-the-Akna-road-is-an-existential-threat-for-Artsakh-Armenians-1.pdf
Posted by Arman Tatoyan on Wednesday, August 30, 2023
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ