Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին, նախքան օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:
2022 թվականի դեկտեմբերի 12-ից, ադրբեջանական կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի հատվածը
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, զոհեր չկան: Ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում:
«Դա կարող է լինել միջանցք, բայց դա պետք է լինի ռազմական տեսանկյունից անվտանգ միջանցք։ Սա մենք դիտարկում ենք՝ որպես Ղարաբաղի համար լրացուցիչ անվտանգության երաշխիք»,- նշել էր նա: Այնուհետև փաստաթղթում շարունակվում է, որ Տեր-Պետրոսյանն ասել էր, թե «խնդիր չի լինի տարածքային ամբողջականությունը և Լաչինի հարցը հետագա հանդիպումներում քննարկելու հարցում, եթե ամերիկացիները կարողանան կոնֆիդենցիալությունը երաշխավորել»:
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը բազմիցս կոպտորեն խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները և իր համար առաջխաղացում ապահովել։
Արցախի նախկին պետնախարարը մեկ այլ խնդիր համարեց «տալոնների չաշխատելը»:
Օրական առնվազն 753 միլիոն դրամ՝ շուրջ 1.9 մլն դոլար. շրջափակման հետևանքով առնվազն այսքան են կազմում Արցախի ֆինանսատնտեսական կորուստներն օրական:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանն ասաց, որ Ստեփանակերտի հետ կապն իսպառ բացակայում է, սակայն Հայաստանի հետ կարողանում են կապը պահել։
Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պատճառով կտրվել է Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքի ճանապարհային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, որը հումանիտար խնդիրներ է առաջացրել գյուղում:
Եվ ուրեմն՝ միասին համախմբվում ենք ապրիլի 4-ին, ժամը 16։00-ին, Ազգային ժողովի մուտքի դիմաց, Բաղրամյան պողոտայում։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ամենասովորական քաղաքացու համար էլ պարզ է, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, ավելին՝ Բերձորի ճանապարհը փակելուց հետո էլ բոլորը գիտեին, որն է թշնամու հաջորդ քայլը, սակայն կա՛մ չուզեցին որևէ բան անել, կա՛մ չկարողացան։
Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Արցախի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել և շարունակում է հանդես գալ երկխոսության և առկա բոլոր խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով լուծման օգտին։
Մեծ հաշվով, որն է՞ ադրբեջանական գործողությունների նպատակը։
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Օրերս Ռուսաստանի Դաշնությունը 44-օրյա պատերազմից հետո, ըստ էության, առաջին անգամ արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ռազմական սադրանքներն Արցախի դեմ վերջին ժամանակաշրջանում ավելի հաճախակի՝ գրեթե ամենօրյա ու համակարգային բնույթ են ստացել: Ուշագրավն այն է, որ նման իրավիճակներում, որոնք պատերազմից հետո քիչ չեն եղել, չեզոքություն պահպանող ռուսական կողմը սկսում է […]
Արցախի ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։
Արդեն հեռավոր թվացող 2015 թվականին, երբ մեկնարկեց արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեսադիտարկման համակարգերի տեղակայումն, այն ուներ կոնկրետ հաշվարկ:
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ի տեղեկագրից։
Բավական հաճախացել են նոր էսկալացիայի մասին խոսակցությունները, ընդ որում՝ պաշտոնական մակարդակով, ինչն ահաբեկության է նմանվում։ Չի կարելի նման բան անել, քանի որ, երբ երկրի իշխանությունները խոսում են էսկալացիայի, պատերազմի վտանգի մասին, միաժամանակ պիտի ասեն նաև, թե երկիրն ինչպե՞ս է պաշտպանվելու և հետ մղելու այդ հարձակումը, հակառակ դեպքում այն դառնում է սպառնալիք ժողովրդի նկատմամբ։
Մանրածախ ապրանքների գնաճը և մնացած բոլոր անթույլատրելի երևույթները վերացվելու են, քայլ առ քայլ, Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված՝ իրավական պետությանը հատուկ ընթացակարգերով ու եղանակներով»,- գրել է Ներսիսյանը:
Ներկայացրել եմ 2020 թվականի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ հետևողականորեն իրականացվող հանցավոր գործողությունները, շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու մարդու իրավունքների լայնածավալ խախտումները»,- գրել է նա։
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Սակայն, հերթական անգամ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են «Համայնքապետի բոլոր թեկնածուներն էլ ինչ-որ ծրագրեր ունեն, պլաններ նախատեսված, որ ներկայացնում են ժողովրդին, որոնք էլ կատարում են ընտրություն։ Կարծում եմ՝ կընտրվի գործող համայնքապետը։ Այս մեկ տարվա մեջ ահագին փոփոխություններ են եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի քաղաքացիներից Նորա Ստեփանյանը։
Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք:
Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական կողմի Շուշի-Լիսագոր հատվածում շփման գիծը խախտելու և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովելու հետ կապված։
«Մեր ընտրությունը վատի և կատաստրոֆայի միջև է։ Փաշինյանը սա ասաց, խոստովանեց, որ իր կիրթ և կառուցողական գործընկեր Ալիևն իրեն «գցել» է։ Փաշինյանի վերջին ասուլիսը գուժեց, որ այլևս բանակցային գործընթաց չկա»,- ասաց Զոհրաբյանը։