Անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է կրիկին ավտոբուսներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ

Հայաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ավտոբուսներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ` բռնի տեղահանված քաղաքացիներին այնտեղից տեղափոխելու համար: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Մենք ավտոբուսների 2 մեծ խումբ ուղարկել ենք, և մեքենար չունեցող հայրենակիցների տեղափոխումը կազմակերպել ենք։ Ընդ որում, վերջին անգամ, երբ 46 ավտոբուս ենք ուղարկել Ստեփանակերտ, այնտեղի մեր գործընկերները նշում էին, որ մինչև 1500 մարդ կա։ Մեր ուղարկած ավտոբուսներում կարող էր 2000 անձ տեղավորվել, բայց եկել է մոտ 1350-ը: Ավտոբուսներում մի շարք նստատեղեր դատարկ են եղել»,- ասաց Սանոսյանը։

Նա ընդգծեց` ԼՂ-ի գործընկերների հետ պահպանվում է անհրաժեշտ կապը, օպերատիվ կերպով ճշտվում են բոլոր հարցերը։

«Եթե հիմա նորից անհրաժեշտության կարիք լինի, որևէ խնդիր չկա, մենք պատրաստ ենք մեքենաներ, ավտոբուսներ ուղարկել»,- շեշտեց նա:

ՀՀ ՏԿԵ նախարարը նշեց` այժմ աշխատանքներ են տարվում տեղահանված քաղաքացիներին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031