«ՄԱԿ-ի առաքելությունը այցելել է Ղարաբաղ․ Իսկ Արցախում այլևս հայ չկա». Կարեն Հարությունյան
Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՄԱԿ-ի առաքելությունը այցելել է Ղարաբաղ։ Գերմանիան հայտարարել է ԼՂ-ում միջազգային դիտորդների տեղակայման անհրաժեշտութ,յան մասին։
Իսկ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՀԱՅ ՉԿԱ։
Արցախի վրա հարձակումից մեկ շաբաթ առաջ ԱՄՆ փոխպետքարտուղարը խիստ զգուշացում էր անում Ադրբեջանին կարմիր գծերի մասին։ ԵՄ անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնակատարն ասում էր, որ իրենք խիստ կարձագանքեն, եթե մարդկանց բռնի տեղահանություններ լինեն։
Հայտարարության պահին արդեն հազարավոր մարդիկ Ստեփանակերտի փողոցներում էին գիշերում։
Բյուրոկրատ այս սրիկաների մասին ես չեմ ուզում խոսել։ Հարյուր տարի առաջ էլ նույնն են եղել։ Գնացեք Ցեղասպանության թանգարան, պատին կարդացեք, թե Լլոյդ Ջորջն ու ժամանակի մյուս մեծամեծերը ինչ են ասել այդ օրերին։
Բայց ցավն այն է, որ 100 տարի անց մենք նույն էշն ենք դեռ։
Երկար ժամանակ «փորձագետների», «մեդիա գլուխների» մի ամբողջ ինդուստրիա, հատկապես՝ վերջին տարիներին, շառլատանությամբ է զբաղված։ Երկրին սրանց հասցրած վնասը հավասար է միջուկային հարվածի։
Հիշենք առնվազն վերջին երեք տարին։ Մեկը Հայաստանի երկայնքով ամերիկյան զորքեր էր տեղակայում, մյուսը ֆրանսիական Ռաֆալ կործանիչներ բերում, երրորդը, չորրորդն ու մյուսները խոսում էին ՆԱՏՕ-ին անմիջապես անդամակցելու հնարավորության մասին։
Շատ լուրջ դեմքով կարելի է ամեն առավոտ վեր կենալ ու ամենավերջին խլեշն անել Ալիևին, Էրդողանին ու Պուտինին։ Ձեռի հետ էլ ասել, որ շուտով Արցախ air lift ենք անելու, այսինքն՝ օդային բեռնափոխադրում։
Ու այս մառազմը չի դադարում։
Այս խմբերը դեռ շարունակելու են հարցազրույցներ տալ ու ելույթներ ունենալ երբեմն տափակ ու երբեմն լավ փաթեթավորված աղբ լցնել մարդկանց գլուխները։ Լայն սպառման աղբ, որը խարխլում է պետության հիմքերը։
Գետնի վրա իրականությունը, երկրի վիճակն արհամարհող օնանիստ այս փորձագետների մի մասը քյալ է, մյուս մասը կոնկրետ բիզնես է անում՝ ինքինշխանության կարգախոսներով ոչնչացնելով այդ ինքնիշխանությունը ու թքած ունենալով մարդկային կյանքերի ու ողբերգությունների վրա։
Ես վստահ եմ, որ Արցախը հնարավոր էր փրկել։ Այս իշխանությունը վերևում նշված վիժվածքների հետ ինքնիշխանության դրոշով զոհաբերեցին հայրենիքը։ Սա առանձին թեմա է։ Ես շարունակելու եմ սրա մասին խոսել։
Շատ դժվար է այլևս քաղաքավարի լինել սրիկաների հետ»։