
«ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Արցախ, որ ի՞նչ անի, ու՞մ հումանիտար կարիքները գույքագրի… Էս ի՞նչ ձեռառնոցի ա»․ Արմեն Պետրոսյան

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Արցախ, որ ի՞նչ անի, ու՞մ հումանիտար կարիքները գույքագրի…
Էս ի՞նչ ձեռառնոցի ա՞։
Կամ, ենթադրենք` կարձանագրի` տարածաշրջանում մարդ չի մնացել, իսկ հետո՞։
Լավ, մի 2 սրտաճմլիկ բովանդակությամբ մտահոգիչ հայտարարություն էլ կանի։ Լավ մի 2 դուխով չինովնիկ էլ աղետը կանվանի էթնիկ զտում։
Եվ՞, բա վերջը՞…
Էս միջազգային «ներկացումները» պետք է զուտ որպես կատակերգություն ընկալել, եթե ժպտալու տեղ կա, ժպտալ, անցնել ու վերջապես ավելի իրատեսորեն նայել ապագային…»։