ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումների արդյունքներն ու իրականացրած վերլուծությունները վկայում են, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է:
Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստը․ ՈՒՂԻՂ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 9 մարդատար մեքենաներ սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել Հայաստանում բուժում ստացած արցախցիների։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` միաժամանակ հերքելով Տելեգրամի որոշ ալիքների տարածած լուրերն այն մասին, թե Լաչինի միջանցքը բացվել է մարդասիրական բեռների համար։
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
ԱՄՆ սենատոր Քորի Բուքերն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիային՝ դատապարտելով ադրբեջանական գործողությունները:
Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է անում վերահաստատել Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու իր հանձնառությունը:
Զինադադարից հետո՝ 32 ժամ, Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին նրանց վերահսկողության տակից դուրս բերել մեր բազմաթիվ զինվորների և խաղաղ բնակիչների դիերը։
Եվրամիությունը Ադրբեջանի վրա պատասխանատվություն է դրել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը հարգելու համար և ասել, որ միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի դեմ, եթե նրանք ճնշումների ենթարկվեն, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
ԼՂ հարցով ՄԱԿ ԱԽ նիստին հանդես կգան նաև Ժոզեպ Բորելն ու Արարատ Միրզոյանը
Այսօր Եվլախում տեղի ունեցած Ադրբեջանի և Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հանդիպումից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 20-ին, հայտնի դարձավ, որ Արցախում ռուս խաղաղապահներ են զոհվել: Մասնավորապես, ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ դիտակետից վերադարձող խաղաղապահների ավտոմեքենայի վրա են կրակել Արցախի Ջանյաթաղի շրջանում:
Նախորդ օրը շուրջ 10.000 մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայն, նրանց ասվել է եկեք, որովհետև հնարավոր է տեղափոխվեք ՀՀ, հետո նրանց լուսանկարել և տեսանկահարել են և ասել՝ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք այնտեղ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանւ՚
ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին հրավիրվել է ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիան» խորագիրը կրող ելույթով:
«Ուզում եմ ասել, որ դեռևս նախորդ օրը քրեական գործ է հարուցվել, շաբաթվա սկզբին էր, երբ առաջին դեպքերը եղան ոստիկանության նկատմամբ հարձակումների, քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների հոդվածով, նաև բռնության կոչերի, սահմանդրական կարգը բռնությամբ տապալելու կոչերով, այդ գործերով մի քանի տասնյակ ձերբակալված և կալանավորված անձինք կան։ ՀՀ իրավապահ համակարգը լիարժեք գործում է»,- ասաց նա։
Ռուս լրագրող, քաղաքագետ Մաքսիմ Շևչենկոն «Макс атакует!» տելեգրամյան ալիքում գրել է, որ «Արցախ նախագիծը» հայերին դարձրել էր համաշխարհային խաղացող։
ԱՀ պետական նախարար Արթուր Հարությունյանը սեպտեմբերի 21-ին պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակն ու անելիքները:
Վիճակն Արցախում օրհասական է. 1915թ.-ն է. Նարե Սիմոնյան
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամասները պետք է համաձայնեցվեն:
Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում:
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ զգուշացնելով զերծ մնալ այնպիսի գրառումներ անելուց, որոնցից կարող են օգտվել ադրբեջանական հատուկ ծառայությունները։
«Ես կարող եմ կիսվել ներքին տեղեկություններով: Շոյգուն այցելել է Թեհրան, որտեղ ռուսական և իրանական կողմերն առաջարկել են լուծում, որը կարող է իրականացվել իրավիճակը փրկելու համար՝ անարյուն լուծման համար։
ԼՂ պատվիրակության կազմում էին Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։
Վեհափառ Հայրապետն ասելիք չուներ ցեղասպանվող Արցախի ու փողոց դուրս եկած քաղաքացիների պայքարի մասին
Այժմ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը հնարավորինս ամեն ինչ անում է ստեղծված իրավիճակում կապի ծառայության որակն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները փոխանցում են, թե Միշելը խիստ հիասթափություն է հայտնել Ղարաբաղում ուժի կիրառման կապակցությամբ և վերստին ընդգծել «հրադադարի պահպանման և ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության համար անհապաղ վստահելի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը»։
Մինչ Եվլախում մեկնարկել էր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, Ադրբեջանը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, Ստեփանակերտի հարակից տարածքներից հրաձգային տարբեր զինատեսակներից կրակում է նաև Ստեփանակերտի ուղղությամբ:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆաիսալբին Ֆարհանի հետ, ներկայացրել ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ:
ՀԱՆՁՆՈՒՄ Է ԱՐՑԱԽԸ. Ի՞նչ է մեզ սպասվում և ի՞նչ անել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք:
Մենք ունենք երկու պետություն՝ Հայաստան և Արցախ, որոնք իրար պիտի միանան մի օր. Ռուբեն Վարդանյան
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի բաց նամակ է հղել ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ պարոն Կրիշյանիս Կարինշին և ԵԽ Գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին: