
Արցախում ռուս խաղաղապահներին է հանձնվել 28 միավոր ՀՕՊ միջոցներ, 63 միավոր դաշտային հրետանի, 14 միլիոն զինամթերք

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
«Հոկտեմբերի 1-ի դրությամբ խաղաղապահներին է հանձնվել 45 միավոր զրահատեխնիկա, 87 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 28 միավոր ՀՕՊ միջոցներ, 63 միավոր դաշտային հրետանի, MLRS և ականանետեր, ավելի քան 5,7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ, շուրջ 14 միլիոն զինամթերք»,- ասվում է հաղորդագրության մեջ։