Պետության կողմից տրամադրվող կեցավայրերից օգտվել է 47.322 բռնի տեղահանված

Հոկտեմբերի 1-ի ժամը 15:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղիից բռնի տեղահանված 47 հազար 322 քաղաքացի օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Պետության կողմից տրամադրվող կեցավայրերից 15:00-ի դրությամբ օգտվել է 47 հազար 322 մարդ. Արագածոտնի մարզում՝ 2317, Արարատի մարզում՝ 12 հազար 395, Արմավիրի մարզում՝ 4308, Գեղարքունիքի մարզում՝ 3848, Լոռու մարզում՝ 2435, Կոտայքի մարզում՝ 11 հազար 368, Շիրակի մարզում՝ 2231, Սյունքի մազրում՝ 4175, Վայոց ձորի մարզում՝ 1923, Տավուշում՝ 2322 անձ»,- հայտնեց նա:

Սանոսյանը տեղեկացրեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ժամը 15:00-ի դրությամբ տեղակայվել են Հայաստանի 10 մարզերում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031