ՔՊ-ականնե՛ր, դուք ծպտուն հանելու իրավունք չունեք, մեզ բոլորիս եք հայրենազրկել. Անի Գևորգյան

Արցախից մազապուրծ վիճակում Հայաստան հասած Արցախի մեր հայրենակիցների հետ այս օրերին Գորիսում և Կոռնիձորում հարցազրույցներ արած Անի Գևորգյանին հայրենիք, տուն ու տեղ կորցրած արցախցիներն ուժ են տվել՝ հույս ներշնչել՝ կորցրածը հետ բերելու և պայքարելու համար։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում իր այդ տպավորությունները կիսեց Անի Գևորգյանը՝ հիշելով, թե ինչպե՞ս էին մի կերպ Կոռնիձոր և Գորիս հասած Արցախի մեր հայրենակիցներն իրեն սաստում, երբ հուսալքվում էր կորցրածի ցավից։

«Շատ ուղիղ պետք է ասեմ՝ այնտեղ տեսա, որ Արցախի մեր հայրենակիցների կողքին կանգնած էր քաղաքային իշխանությունը, ինչը, սակայն, բավարար չէր։ Փաշինյանը խոսում էր 40 հազար մեր հայրենակցի համար կացարանների խնդիրը լուծելու մասին, մինչդեռ ինձ քաղաքացիները գրում են, որ եկել են Հայաստան ու շարունակում են մնալ անօթևան»,- ասաց Անին։

Դիտարկմանը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը վստահեցնում էր, թե բոլոր տեղահանված քաղաքացիների տանիքի հարցը Կառավարությունը լուծել է, Անին արձագանքեց.

Կարդացեք նաև

«Ուզում եմ ասել, որ մենք խոսում ենք մի մարդու մասին, որը, երբ գալիս էր Գորիս և Կոռնիձոր, ամեն ինչ անում էր, որ իրեն որևէ մեկը չճանաչի, դե ես էլ, բնականաբար, այդ պահին արցախահայերին չէի թողնելու և Գնել Սանոսյանին հիշեցնեի, որ ինքը Շուշիի և Հադրութի դեօկուպացիա խոստացած իշխանության ներկայացուցիչ է,- ասաց Անին՝ քստմնելի համարելով Արցախը հանձնած իշխանության ՔՊ-ական ներկայացուցիչների կողմից անընդհատ իրենց արածի պատասխանատվությունը բարդելու քաղաքականությունը։

«Տեսնում եմ, խորհրդարանում իրենց պահում են ամենավերջին ցինիկի պես։ Դուք ընդհանրապես ծպտուն հանելու իրավունք չունեք, դուք մեզ բոլորիս եք հայրենազրկել, որովվհետև չկա Արցախ, մենք չենք էլ ունենալու Հայաստան, ձեզ թվում է՝ միայն Արցախն եք մատաղ արել, իհարկե այդպես չէ»,- ասաց Անի Գևորգյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս