Ադրբեջանն ունի քաղցրահամ ջրի խնդիր. հաջորդ պատերազմը լինելու է Սևանի ուղղությամբ. Վահե Դավթյան

«Ջրի խնդիրն իսկապես այսօր միջազգային անվտանգության առանցքային գործոններից է: ՄԱԿ-ի Հազարամյակի մարտահրավերների ցանկի 6-րդ կետը վերաբերում է հենց ջրային անվտանգությանը: Ըստ ՄԱԿ-ի՝ աշխարհում մեկ միլիարդից ավելի մարդ չունի քաղցրահամ ջրից օգտվելու հնարավորություն, և 2030թ. ակնկալվում է շուրջ 700 միլիոն կլիմայական փախստականների հոսք ջրի պաշարների բացակայության հետևանքով»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը:

Ըստ նրա՝ քաղցրահամ ջրով շատ հարուստ է Ռուսաստանը, իսկ Բրազիլիան այդ առումով համար մեկն է: Մերձավոր Արևելքում ու Ադրբեջանում մեծ խնդիր կա:

«Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ ստանալով Սարսանգի ջրամբարը՝ նրանք ամբողջությամբ չեն լուծում ջրի խնդիրը: Թուրքիայից սկիզբ առնող և Հարավային Կովկասում հոսող երկու գետերի՝ Կուրի ու Արաքսի վրա Թուրքիան ներկայումս հիդրո օբյեկտներ է կառուցում: Արդեն իսկ կառուցված է 5 ջրամբար, 6 հէկ արդեն իսկ կառուցել են, ևս 8-ը կառուցվում է: Սա նվազեցնելու է այդ գետերի հոսքը»,- ասաց Վահե Դավթյանը:

Էներգետիկ անվտանգության փորձագետը նշեց նաև, որ էլեկտրաէներգիայի՝ ամեն տարի աճող պահանջարկ ունեցող Վրաստանը գնալով ավելի է զարգացնում իր հիդրոէներգետիկ կոմպլեքսը, ինչը նշանակում է, որ էլ ավելի քիչ ջուր է մտնելու Վրաստանի տարածքով հոսող գետերով դեպի Ադրբեջան:

Կարդացեք նաև

«Այս ամենը համադրելով՝ հաջորդ թիրախներից մեկն Ադրբեջանի համար լինելու է Սևանը: Մենք պետք է դրան պատրաստ լինենք»,- եզրափակեց Վահե Դավթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս