
Արցախի բռնի տեղահանվածների համար նախատեսված՝ Իրանի հումանիտար բեռը Սյունիքում է

Սյունիք հոկտեմբերի 3-ին հասել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը՝ նախատեսված Արցախից բռնի տեղահանված անձանց համար։ Այս մասին տեղեկացավ Սյունիքի մարզպետի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջից։
Մարզկենտրոն Կապանում այն դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետությւան արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
Նշվում է, որ մոտ 60 տոննա հումանիտար օգնությամբ բեռնատարներում սնունդ է, հիգիենիկ պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ և այլն։