Բաժիններ՝

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 98 տոկոսը հաշվառվել է

Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մարդկանց թիվը հոկտեմբերի 4-ի ժամը 20:00-ի դրությամբ չի փոխվել. Հայաստան է եկել բռնի տեղահանված 100 հազար 632 անձ:

Այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա ընդգծեց՝ փոփոխվել է հաշվառվածների թիվը. այն 98 հազար 216 է, այսինքն՝ բռնի տեղահանվածների ավելի քան 98 տոկոսը:

«Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն հաշվառվել, պետք է ներկայանան իրենց վարչական շրջանի կամ մարզպետարանի համապատասխան անձին և անցնեն հաշվառման գործընթացը»,- նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս