Բաժիններ՝

ԼՂ-ից բռնի տեղահանված 6104 երեխա կրթությունը շարունակում է ՀՀ տարբեր կրթական հաստատություններում

ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցահասակ ավելի քան 21 հազար երեխաներից 6104-ն ընդգրկվել է ՀՀ-ի տարբեր կրթական հաստատություններում: Այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ըստ բաշխվածության պատկերը հետևյալն է. Արագածոտնում՝ 306, Արարատում՝ 943, Արմավիրում՝ 467, Գեղարքունիքում՝ 294, Լոռիում՝ 315, Կոտայքում՝ 1033, Շիրակում՝ 216, Սյունիքում՝ 216, Վայոց Ձորում՝ 108, Տավուշում՝ 158, Երևանում՝ 2048 երեխաներ արդեն դպրոցներում են»,- տեղեկացրեց նախարարը:

Նա հավաստիացրեց, որ առաջիկա օրերին ավելացումներ կլինեն և շուտով կկարողանան ՀՀ-ում գտնվող բոլոր դպրոցահասակ երեխաների կրթության շարունակականությունը ապահովել:

Նախարարը հիշեցրեց, որ երեխաները ապահովվում են գրենական պիտույքներով: Դասագրքերը նույնպես տրամադրվում է անվճար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս