ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ հայաթափված Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի» 18 դիտակետերում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել։
Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության ապահովման և մարդասիրական իրավունքի պահպանման նպատակով»,- ասվում է ուղերձում։
Անհասկանալի է, թե Լեռնային Ղարաբաղի որ խաղաղ բնակչության մասին է խոսքը ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին երկարատև շրջափակումից, սովից հետո, որը ողբերգությունների պատճառ դարձավ, իսկ հետո ադրբեջանական մահաբեր ագրեսիայի պատճառով բնիկ հայ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, ստիպված եղավ լքել Լեռնային Ղարաբաղը, ինչն արձանագրել էին բազմաթիվ. երկրներ և միջազգային կազմակերպություններ։