
Ադրբեջանը պատերազմում է խաչքարերի դեմ․ ավերել են Մարտակերտում գտնվող խաչքարը

Ադրբեջանը պատերազմում է խաչքարերի դեմ. ավերել են Մարտակերտում գտնվող խաչքարը:
Այս մասին տեղեկացնում է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։
«Ադրբեջանը պատերազմում է խաչքարերի դեմ
Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից, էթնիկ զտումներից` տարածքը բնիկ հայերից մաքրելուց հետո, Ադրբեջանը պատերազմ է հայտարարել հայկական արժեքներին։
Ադրբեջանցիները այս անգամ ավերել են Մարտակերտ քաղաքի Դանիել Վարուժանի փողոցում գտնվող Հարութ Բաբայանի և Գարիկ Մնացականյանի հիշատակն հավերժացնող խաչքար – հուշաղբյուրը։
Այն կանգնեցվել էր 2021 թվականի հոկտեմբերին Հարութ Բաբայանի հոր՝ Ռաշիդ Բաբայանի մտահղացմամբ ու անձնական միջոցներով»,- ասված է հայտարարության մեջ։