105 տարի առաջ այս օրերին Բաքու քաղաքին տիրելու համար ադրբեջանա-բոլշևիկյան քաղաքական պայքարի ռազմական հանգուցալուծումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից պետականորեն իրականացված էթնիկ զտման։
Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՄԱԿ-ի ԳԱ-ում ԱՄՆ մեկնելուց առաջ ճեպազրույցի ժամանակ, ասել է, որ առաջարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին քառակողմ հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղի հարցով։ Ի դեպ, Էրդողանը նաև ասել է, որ առաջարկը ներկայացրել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, բայց դեռ արձագանք չի ստացել:
«Փաստ է, որ Ադրբեջանը երբեք միայն Արցախով չի բավարարվելու, սա բազմիցս արդեն ցույց են տվել, դրա մասին և՛ խոսում են, և՛ պարզ տեքստով հայտարարում։ Այսօր նրանք Հայաստանը կոչում են «Արևմտյան Ադրբեջան» ամենաբարձր՝ երկրի ղեկավարի մակարդակով, ուստի կարծում եմ՝ իրենք հենց այս գործընթացն են ուզում առաջ տանել, այդ թվում՝ բանակցային սեղանի շուրջ։ Ադրբեջանը կլարի սահմանային իրավիճակը, կկիրառի ուժ կամ ուժի սպառնալիք, և դրա հիման վրա արդեն նոր պահանջներ կթելադրեն բանակցային սեղանին»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը։
Այս մասին տեղեկանում Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
Այսօր մեր Ղարամյան գերդաստանի (թվով 20 ընտանիք) կողմից որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը (1000 կգ)` օրվա սահմանված նորմաներով` 5000 հոգու մեկ օրվա չափաբաժին պատրաստի հաց, նվիրաբերել Արցախի կառավարությանը` բնակչության կարիքները հոգալու համար:
Թուրքիան առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Արցախում ծայրաստիճան ծանր իրավիճակ է: Բազմաթիվ երեխաներ քաղցած կամ կիսաքաղց են քնում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 72 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Ստեփանակերտում հացի վաճառքի համար շարունակում է գործել համար 9 կտրոնը: Այս մասին հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։
Ակնայում հերթապահությունը շարունակվում է»,- ասաց նախաձեռնող խմբի անդամ Վլադ Բալայանը՝ նշելով, որ Ասկերանում արդեն բավականին ցուրտ է։
ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն շնորհավորել Արցախի նորընտիր իշխանություններին, այլև, մեր ունեցած տեղեկություններով, բարձրագույն մակարդակով անգամ կապ չեն հաստատել նրանց հետ առարկայական առումով աշխատելու համար։
Եթե Հայաստանը լիներ իրական ժողովրդավարական պետություն, ինչպես պնդում է Փաշինյանն ամեն առիթով, ապա նա իշխանությունից հեռացված կլիներ այն պահին, երբ հայտարարեց Արցախի հարցում «նշաձողն իջեցնելու մասին», իսկ նախորդ տարվա հոկտեմբերին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո նրա պաշտոնանկությունը պետք է ժամերի հարց լիներ։
«Ես հասկանում եմ, որ նիկոլականների անբարոյական ցինիզմը սահմաններ չունի, բայց չի նշանակում, որ մենք էլ այդ ցինիզմի մեջ պետք է տեղավորվենք և իրենց տրամաբանությամբ աշխատենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով իշխանականների արձագանքներին:
«Վստահ եմ, որ ադրբեջանական կողմը ցանկ ունի, և գուցե Նիկոլ Փաշինյանի կամ ինտերպոլի ձեռքով մեզ կհանձնեն։ Ինչ ասեմ, երբ ունես պետություն, սակայն այդ պետությունում չկա իշխանություն, ապա իր քաղաքացիներն այս վիճակում կհայտնվեն։ Եվ պարզ է, չէ՞, որ այս պայմաններում Ալիևն իր ուզածը կանի։ Թող մերոնք էլ հազար հոգու անուն տան ինտերպոլին՝ ներկայացնելով, թե հայության դեմ ինչ ջարդեր ու հանցագործություններ են իրականացրել, բայց չի անում։ Ստացվում է, որ թշնամին իր քարոզչությամբ մեզանից ավելի ուժեղ է»։
Օրերս POLITICO Europe պարբերականին տված հարազրույցում Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին զինտեխնիկայի կուտակումների մասին, նշել էր, որ Ադրբեջանն իր կենտրոնական զորքերը դուրս է բերել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահման, և նման իրավիճակում հնարավոր չէ բացառել էսկալացիան, և, որ դրա տարբերակը դուրս բերված զորքը մշտական տեղակայման վայր տանելն է։ Փաշինյանը նաև հավելել էր՝ Հայաստանը պատրաստ է նման քայլի։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի նախագահն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որի քննարկման առանցքային թեմաներից մեկը վերաբերվել է Կարմիր Խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան մեկնող քաղաքացիների հարցին:
Սեպտեմբերի 13-ին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման ժամանակ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն իրենց ընդդիմախոսներին հորդորել է Արցախից իրեն դասեր չտալ:
Օգոստոսի 5-ին Գյումրիում Համահայկական 8-րդ խաղերի բացման ժամանակ, երբ Ստեփանակերտի թիմը մտել էր դաշտ, Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի մասնակից, 30-ամյա Գոռ Մուրադյանը՝ «դավաճան» վերտառությամբ պաստառով, մտել էր դաշտ ու պարզել այն տրիբունայի դիմաց, որտեղ նստած է եղել Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ական այլ իշխանավորների հետ։
Հայ դատի Ամերիկայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Ռոբերտ Մենենդեսի նախագահությամբ և ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի ներկայությամբ անցկացվել է «Գնահատելով ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում» խորագրով լսումներ։
Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետությունում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան, որի մասին պաշտոնական Ստեփանակերտն ու Երևանը հայտարարել են բազմիցս:
Արծարծվել են նաև բնակչության պարենային խնդիրների լուծման, գյուղատնտեսական ապրանքների գնագոյացման, կենսական նշանակության ապրանքների բաշխման հետ կապված և այլ հրատապ խնդիրներ:
Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցան լսումներ՝ «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով։
Արցախի հերոս, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն և անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Արցախում նորից սկսել են խուճապ և երկյուղ տարածել հանրության շրջանում։
Սեպտեմբերի 12-ին «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը, վկայակոչելով Պետդեպարտամենտի երկու բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդել էր, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում «կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն երկխոսությունը շարունակելու համար»։
Երբ արցախցիներն աշխարհին օգնություն աղաղակեցին, աշխարհը որոշեց չլսել. Քերոլայն Քոքս
Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից:
Վաշինգտոնի համար առաջնահերթ այս խնդիրներից նա խոսել է ՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի այցին Երևան, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին։
«Բնական է, որ Իրանի քթի տակ տեղի են ունենում պրոցեսներ, որոնք Իրանի շահերից չեն բխում, որովհետև գիտեք, ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններն այս պահին որքան բարդ են և կարգավորվելու հույս էլ այս պահին չկա: Բնական է, որ Իրանը նյարդայնանում է, որովհետև իր քթի տակ տեղի են ունենում պրոցեսներ, որոնք իր շահերից չեն բխում: Իսկ թե ինչու է հայկական կողմը թաքցրել, իսկ իրանական կողմը հատուկ ընդգծել այդ հատվածը, կարծում եմ՝ իրանական կողմը հատուկ ընդգծել է դա՝ իմանալով, որ հայկական կողմն այդ մասին չէր խոսելու»,- պարզաբանեց նա:
168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Արցախում ադրբեջանական շրջափակման պայմաններում ապրող 9-ամյա աղջնակին, որ ունի երիկամների քաղցկեղ, զրկված է նորմալ բուժվելու և սնվելու բոլոր հնարավորություններից։