Կապիտուլյացիայից հետո ասել եմ՝ առանց միջնորդների բանակցությունները շատ վատ տեղ են տանելու. Սերժ Սարգսյան

Կապիտուլյացիայից հետո ասել եմ՝ առանց միջնորդների բանակցությունները շատ վատ տեղ են տանելու. Սերժ Սարգսյան

Այսօր դիզվառելիքի գործով դատական նիստից հետո լրագրողները Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ լուծումներ է առաջարկում Տավուշի 4 գյուղերի վերաբերյալ, որոնք Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է  հայտնել։

Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Լուծումը հետևյալն է՝ կարծում եմ՝ ստեղծվել էր բանակցային մի խումբ, այդ խմբի ստեղծումը հետևեց նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Բացի դրանից, մեր երկրի վաստակաշատ նախկին պաշտոնյաներից մեկը շատ հանգամանորեն ներկայացրեց, թե ինչպիսին է ԵԱՀԿ-ի դիրքորոշումը սահմանազատման ու սահմանագծման հարցում։

Կարդացեք նաև

Ուղղակի պետք էր այդպես շարժվել՝ կապիտուլյացիայից հետո ակնհայտ է, որ առանց միջնորդների բանակցությունները մեզ տանում են  շատ վատ տեղ ու ակնհայտ ձախողումների»։

Երրորդ նախագահի խոսքով՝ միջնորդները նրա համար են, որպեսզի կարողանան երաշխավորել բանակցությունների նորմալ ընթացքը։

Լրագրողի դիտարկմանը, որ նոյեմբերի 9-ին կար միջնորդ, սակայն պայմանավորվածությունները Ռուսաստանն ու Ադրբեջանը չպահպանեցին, Սերժ Սարգսյանը հակադարձեց լրագրողին հարցով՝ վստա՞հ է։

«Ժամանակին մենք ասել ենք, թե պրոբլեմը որտեղ է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս