Այո, ես 2016թ. գնացել եմ Ստեփանակերտ, կշտամբել եմ պատգամավորներին թուլակամության համար. Սերժ Սարգսյան

Այսօր դիզվառելիքի գործով դատական նիստից հետո Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես էր 2016 թվականին Ալիևը հայտարարում, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, երբ Սերժ Սարգսյանն ինքը 2016 թվականին գնացել էր Ստեփանակերտ, տեղի իշխանություններին ասել, որ եթե չգնան զիջումների, ապա երգելու են Ստեփանակերտ-Ստեփանակերտ, ինչպես Կարս-Կարս են երգել։

Սերժ Սարգսյանն ուղղելով լրագրողին՝ ասաց, որ նման խոսակցություն եղել է, բայց այլ բովանդակությամբ։

«Այո, ես 2016 թվականին գնացել եմ Ստեփանակերտ, խնդրել եմ, եկել են ղեկավարությունը և հիմնականում ԱԺ պատգամավորները։ Ես նրանց կշտամբել եմ իրենց թուլակամության համար, ոչ հստակ դիրքորոշման համար։

Այնուհետև իրենք ինձ հարցրել են, թե ես ինչպես եմ տեսնում, ինչպես պետք է ավարտվեն այդ բանակցությունները։ Ասել եմ, որ լրացուցիչ որևէ ասելիք ձեզ չունեմ, իմ ասելիքն այն է, որ հրապարակավ ասել եմ՝ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումային տարբերակով, Ադրբեջանը պետք է ընդունի ԼՂ ինքնորոշման իրավունքը, իսկ հայկական կողմերը պետք է Ադրբեջանին  վերադարձնեն ադրբեջանական 5 շրջանները։

Կարդացեք նաև

Իսկ պատգամավորների թուլակամությունը կայանում էր նրանում, որ ինչպես մամուլն էր գրել՝ քառօրյա պատերազմի ընթացքում Բերձորի միջանցքում մեծ խցանումներ կային։

Իրենք նաև ինձ հարցրել են՝ բա ո՞րն է ձեր նպատակը, ինչո՞ւ պետք է մենք հող տանք, ես ասել եմ՝ եթե դուք ունենաք նման դիրքորոշում, ապա չի բացառվում, որ մի օր բոլորդ հավաքվեք Երևանում ու երգեք Ստեփանակերտ-Ստեփաակերտ»,- շեշտեց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս