Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության փաստով։ Այս հայտարարությունը հրապարակվել է ինստիտուտի` X սոցցանցի միկրոբլոգում։
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել CNN-ին․ «Շնորհակալություն CNN-ին՝ լուսաբանելու այն ողբերգությունը, որն այժմ ծավալվում է Լեռնային Ղարաբաղում։
Հրավիրում ենք լրատվամիջոցների, խոսքի ազատության, մամուլի խնդիրներով զբաղվող տեղական ու միջազգային կազմակերպությունների, հանրային ակտիվ գործիչների ուշադրությունը՝ կոչ անելով դիրքորոշում արտահայտել հանրային միջոցները իշխանական և թշնամական քարզչությանը ծառայեցնելու այս բացահայտ գործելաոճի վերաբերյալ։
Ստեփանակերտի մերձակայքում վառելիքի պահեստի պայթյունից հետո Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սանիտարական ավիացիան Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցից և բժշկական կենտրոնից տարհանել է տարբեր ծանրության այրվածքներով 58 մարդու։ Այս մասին հայտնել է ՌԴ խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի ղեկավար Պավել Սուսլովը։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր ձերբակալվել է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, չի համապատասխանում իրականությանը: Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հերքեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ։
Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 քաղաքացի դիմել է դպրոց՝ երեխայի ուսումը կազմակերպելու հարցով։ Այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այդ ո՞նց է պատահում, որ իշխանության համակիր մարդը՝ Սամվել Բաբայանը, որ «օտ ի դո» թաթախված էր Ղարաբաղյան պատերազմում, գալիս-անցնում է, իսկ Ռուբեն Վարդանյանը ձերբակալվում է: Դա ցույց է տալիս, որ մեր իշխանությունները փոխադարձ կապի մեջ են Ադրբեջանի իշխանությունների հետ: Այսինքն՝ Ղարաբաղյան այս թնջուկի մեջ 3-ն էլ համաձայնեցված են գործում, և այդ համաձայնության հետևանքով է հայ ժողովուրդը, Արցախի ժողովուրդը ողբերգության մեջ»։
Նրա խոսքով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալներով 114 Թեժ գծին ստացվել է 6900 զանգ, իրականացվել է նաև 4900 քաղաքացու սոցիալական կարիքների գնահատումը:
Այլ մանրամասների վերաբերյալ գերատեսչությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն
Այն, ինչ տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի հետ, ըմբռնման սահմաններից դուրս է։ X–ի իր միկրոբլոգում գրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին մրցանակակիր Թոմ Քաթինան։
Փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաևը խորհրդակցություն է անցկացրել, որտեղ քննարկել է ադրբեջանցիների Ստեփանակերտ տեղափոխելու հարցը։
Կենտրոնի տնօրենն ընդգծեց՝ մասնագիտական ռեսուրսը բավարարում է, ունեն կամավորներ՝ բուժքույրական, սանիտարական աշխատանքը կատարվում է, ինչը չափազանց կարևոր է:
Արցախի ամբողջական հանձնումից հետո արդեն մի քանի օր է՝ բռնի տեղահանված կապույտ անձնագիր ունեցող մեր հայրենակիցները գալիս են Հայաստան՝ տառացիորեն անցնելով տառապանքի ուղիներով:
Իսպանիայից օգնություն կուղարկվի Միջազգային զարգացման համագործակցության իսպանական գործակալության կողմից
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հարցազրույցին և դրան հաջորդած՝ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը:
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը չցանկացավ հեռախոսով երկար մեկնաբանել Սամվել Բաբայանի հնչեցրած տեսակետները, նշելով, որ շուտով դեմ առ դեմ ավելի մանրամասն այդ ամենին կանդրադառնա։
Հենց այս պահին «Յուքոմ» ընկերությունն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին առաջարկում է միանալ շարժական կապի ծառայության Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանին և 6 ամիս շարունակ անվճար օգտվել նշյալ սակագնային պլանի ներառումներից։ Իսկ վաղվանից՝ սեպտեմբերի 28-ից ՀՀ ժամանող արցախահայերը կկարողանան 6 ամիս անվճար օգտվել նաև Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանի ներառումներից։
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության անձնագրով քաղբանտարկյալ է։ Անկախ իր քաղաքական գործունեության նկատմամբ վերաբերմունքից, Հայաստանի Հանրապետությունը պետք է իրեն պաշտպանի իրավական ու դիվանագիտական մեթոդներով։
Նախարարությունը կից նաև լուսանկարներ է հրապարակել, նշելով, որ նույն տարածքից հայտնաբերվել են լուսանկարում պատկերված իրերը:
Միայն խնդիրների արդարացի կարգավորմամբ է հնարավոր հասնել մեր տարածաշրջանի ժողովրդավարացմանը, մարդու իրավունքների ամբողջական ապահովմանը և պաշտպանությանը, ուստի անհրաժեշտ է համաչափ արձագանքների միջոցով չեզոքացնել ժողովրդավարացումը խաթարող բոլոր գործոնները՝ լինեն դրանք էթնոազգայնականությամբ տարված անհատներ թե կառավարման ինստիտուտներ:
«Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության (ԼՂՀ) նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի սահմանին՝ Ղարաբաղից Հայաստան մեկնելու փորձի ժամանակ»,- հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պետական սահմանային ծառայությանը։
Քիչ առաջ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը, ադրբեջանական տելեգրամ ալիքները, ապա Ադրբեջանի ԱԱԾ-ն հաստատեցին տեղեկությունները (նաև լուսանկար են տարածել), որ Հայաստան տեղափոխվելու ճանապարհին՝ Լաչինի միջանցքի անցակետում, ադրբեջանցի ուժայինների կողմից ձերբակալվել, գերեվարվել է Ռուբեն Վարդանյանը և նրան տեղափոխում են Բաքու։
Ադրբեջանական լրատվամիջոցներ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության լուսանկար են տարածել։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին տեղեկություն չունի։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Հակարի կամուրջն անցնելիս՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաք մեկնելու փորձի ժամանակ։
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախից Հայաստան ճանապարհին՝ Բերձորում տեղակայված անցակետում: Ռուսական РБК-ին այս մասին հայտնել է Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը:
Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»:
Վստահության ապացույց առ այն, որ Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և բարեկեցության իր խոստումներին, կլիներ այն, եթե Ադրբեջանը թույլ տար միջազգային դիտորդների ներկայությունը։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել են։ Այդ մասին հայտնում է Թինա Կանդելակին։