Պուտինն այսօր Սոչիում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում երկկողմ հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ` այդ հանդիպումներում քննարկվելու է երկկողմ համագործակցությունը, առաջին հերթին` տնտեսական: Սակայն ակնհայտ է, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու է նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը` կապված վերջին օրերին առաջացաշ լարվածության հետ:
Հայկական կողմը Սոչիում եռակողմ հանդիպում անցկացնելու պատրաստակամություն է հայտնել` իրավիճակի կարգավորման համար: